Բասկետբոլի փառքի սրահ
Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ (անգլ.՝ Naismith Memorial Basketball Hall of Fame), բասկետբոլի հայրենիք Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս, ԱՄՆ) գտնվող համալիր: Իր անվանումը ստացել է ի պատիվ բասկետբոլի հիմնադիր Ջեյմս Նեյսմիթի:
Սրահը ստեղծված է եղել 1959 թվականին, հանրության համար բացվել է 1968 թվականի փետրվարի 17-ին: Փառքի սրահի անդամ կարող են հռչակվել բասկետբոլի զարգացման գործում մեծ ներդրում ունեցող մարզիկներ, մարզիչներ, ֆունկցիոներներ և այլ անձինք: Ի տարբերություն ամերիկյան այլ Փառքի սրահների, օրինակ ամերիկյան ֆուտբոլի և բեյսբոլի սրահների, բասկետբոլային սրահի անդամ կարող են դառնալ ոչ միայն ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստները, այլ նաև սիրահարները և այլերկրացիները: Փառքի սրահում կարող են կանայք ներկայացված լինել նաև (օրինակ, կանանց բասկետբոլի ստեղծող Սենդա Բերենսոնը): 1992 թվականի մայիսի 11-ին Փառքի սրահի անդամ է հռչակվել նաև խորհրդային պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Սերգեյ Բելովը: Բացի առանձին անձանցից` Փառքի սրահ են ընդունված նաև վեց թիմ[1]: 1985 թվականին Փառքի սրահը տեղափոխվել է Կոնեկտիկուտ գետի արևելյան ափ, իսկ 2002 թվականի սեպտեմբերի 28-ին Փառքի սրահը տեղափոխվել է իր պատմոթյան մեջ երրորդ շենքը: 7400 մ² տարածքով համալիրը արժեցել է 45 ԱՄՆ դոլար:
Փառքի սրահի նոր անդամների ծիսակատարությունը ամենամյա բնույթ ունի, չնայած այն փաստին, որ 1968 և 2007 թվականներին սրահ ոչ ոք չի ընդունվել[2]: 2011 թվականի դրությամբ փառքի սրահում կա 305 մարդ (այդ թվում նաև Ջոն Վուդենը, Լեննի Ուիլքենսը, Բիլ Շերմանը ընդնունվել են երկու անգամ. որպես խաղացողներ և մարզիչներ) և 8 թիմ:
Ծանոթագրություններ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայքը (անգ.)