Դեղձենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեղձից)
Pfirsichbaum 04.jpg
Prunus persica (Nhat Tan) 4.jpg

Դեղձենի (Լատիներեն` Prúnus pérsica` «պարսկական սալոր»), վարդազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։ Հայրենիքը գտնվում է հյուսիս-արևմտյան Չինաստանի Թարիմ գետի ավազանի և Քունլուն Շան լեռների հյուսիսային լանջերի արանքում գտնվող տարածաշրջանում, որտեղ այն մշակվել և դարձվել է ընտանի։[1]

Նկարագրություն[խմբագրել]

Հայտնի է 5 տեսակ։ Բոլոր սորտերը հիմնականում առաջացել են սովորական դեղձենու տեսակից, որը մինչև 8 մ բարձրության, բաժակաձև, կլորավուն սաղարթով ծառ է։ Տերևները երկարավուն են, նշտարաձև, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները երկսեռ են, վարդագույն։

Պտուղը հյութալի կորիզապտուղ է, 60-200 գ և ավելի կշռով, գնդաձև, կլոր, երբեն ձվաձև, դեղնավարդագույն, դեղնակարմրավուն։ Կորիզը խոշոր է (պտղի կշռի 6-8%-ը)։ Սերմը հիմնականում դառն է։ Պտղամաշկը մեծ մասամբ թավոտ է, հազվադեպ անթավ (կոչվում են նաև նեկտարենիներՊտղամիսը սպիտակ է կամ դեղին։ Կան պճղովիներ, որոնց կորիզը հեշտությամբ անջատվում է պտղամսից, և հյուլիներ, որոնց կորիզը պտղամսից չի անջատվում։ Պտղամիսը համեղ է, հյութալի, քաղցր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված չիր, կոմպոտ, ջեմ, ալանի, մուրաբա, պովիդլո, ժելե։ Բազմացումը՝ աչքապատվաստով և սերմերով։ Բերքատվությունը՝ 200-400 ց/հա։

Դասակարգում[խմբագրել]

Հայաստանում մշակվող բոլոր սորտերը (զաֆրանի, լիմոնի, նարնջի, ճուղուրի) թավոտ են, կան նաև մի քանի ցածրորակ, անթավ (մերկ) սորտեր։ Լինում են վաղահաս (հասունանում են հուլիսի կեսերից մինչև օգոստոս), միջահաս (հասունանում է օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 2-րդ կեսը) և ուշահաս (հասունանում է հոկտեմբերին)։

Պտղի սննդային կազմը[խմբագրել]

Բանահյուսության մեջ[խմբագրել]

Հայկական ասացվածք՝

  • Դեղձերն իրար նայելով են հասնում:

Պատկերասրահ[խմբագրել]

A peach tree in blossom Developing fruit Peach blossoms Peach Blossom Close-up Flavorcrest peaches Peach (cultivar 'Berry') – watercolour 1895 Harvested peaches White peach and cross section Peach Melba White Georgia Peaches from a farmers market in Starkville, MS The inside of a peach pit Pierre Auguste Renoir, A still life painting of peaches Claude Monet, A jar of peaches Van Gogh, Flowering peach tree (1888)

Գրականություն[խմբագրել]

Հայկական Սովետական հանրագիտարան

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Faust, M. & Timon, B. Origin and dissemination of peach. Hort. Reviews 17, 331–379 (1995).