Ուիլթ Չեմբեռլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլթ Չեմբեռլեն
Wilt Chamberlain

Դիրքը Կենտրոնական
Համար № 13
Ի ծնե տրված անունը Ուիլթոն Նորման Չեմբեռլեն
Wilton Norman Chamberlain
Ծննդյան ամսաթիվ Օգոստոսի 21, 1936
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել է Հոկտեմբերի 12, 1999 (63 տարեկանում)
Վախճանի վայրը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բել Էյր, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 2,16 մ
Քաշ 125 կգ
Դպրոց Օվերլուք ավագ դպրոց (Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա)
համալսարան Կանզաս (1956–1958)
Դրաֆթ 1959 / ընտր.` տերիտորիալ
Դրաֆթ ակումբ Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ`
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀառլեմ Գլոբթրոթերս (1958–1959)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա/ Սան Ֆրանցիսկո Ուորիորս (1959–1965)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (1965–1968)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս Անջելես Լեյքերս (1968–1973)
Որպես մարզիչ`
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Դիեգո Կոնկիստադորս (ABA, 1973–1974)
Կարիերայի ցուցանիշներ
31 419 միավոր (30,1 մ/խ),
23 924 անդրադարձ (22,9 ա/խ),
4 643 բլոկ (4,4 բ/խ)

Ուիլթոն Նորման «Ուիլթ» Չեմբեռլեն (անգլ.՝ Wilton Norman "Wilt" Chamberlain, օգոստոսի 21, 1936(1936-08-21)[1][3][4], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[5][6] - հոկտեմբերի 12, 1999(1999-10-12)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի բասկետբոլիստ։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆիլադելֆիա Ուորիորս» (ավելի ուշ՝ «Սան Ֆրանցիսկո», այժմ՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորս»), «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս» և «Լոս Անջելես Լեյքերս» ակումբներում։ Մինչև NBA-ին միանալը, Չեմբեռլենը 1 տարի անցկացրել է «Հառլեմ Գլոբթրոթերս» (Հառլեմյան ճանապարհորդներ) ցուցադրական բասկետբոլային ակումբում։ Խաղացել է կենտրոնականի դիրքում և լայնորեն համարվում է բոլոր ժամանակների մեծագույն և ամենահուժկու կենտրոնականներից մեկը[8]։

Չեմբեռլենը միավորների, անդրադարձների և տոկունության կատեգորիաներում իր հաշվին ունի բազմաթիվ NBA-յան ռեկորդներ. համարվում է միակ բասկետբոլիստն NBA-ի պատմության մեջ, ով մեկ խաղում իր հաշվին գրանցել է 100 միավոր (միջին հաշվով մեկ խաղաշրջանում 40-ից ավելի մ/խ), բացի այդ ունի նաև 7 միավորային, 9 նետման արդյունավետության և 11 անդրադարձային ռեկորդներ՝ ակտիվ ժամանակաշրջանի մրցաշրջաններից մեկում լինելով առաջատարը կատարած անդրադրձների մեջ։ Ռեկորդային 9 անգամ ունեցել է «30 և ավելի միավոր» և «20 և ավելի անդրադարձ մեկ խաղում» միջին ցուցանիշները։

Պրոֆեսիոնալ կարիերայում Չեմբեռլենը 2 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 4 անգամ վաստակել կանոնավոր առաջնության MVP-ի տիտղոսը, «NBA-ի տարվա նորեկ» մրցանակը, 1 անգամ՝ NBA-ի գերեզրափակչի MVP մրցանակը, ինչպես նաև 13 անգամ մասնակցել է NBA-ի Բոլոր աստղերի խաղին, 10 անգամ ճանաչվել է «All-NBA առաջին և երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքականի անդամ։

Պրոֆեսիոնալ կարիերան 1973 թվականին ավարտելուց հետո 5 տարի անց ներկայացվել է Նեյսմիթի անվան բասկետբոլի փառքի սրահ, 1980 թվականին հանդես է եկել NBA-ի 35-ամյակին նվիրված հատուկ աստղային թիմում և վերջապես 1996 թվականին հռչակվել է NBA-ի պատմության 50 մեծագույն խաղացողներից մեկը։

Բասկետբոլային կարիերայից հեռանալուց հետո Չեմբեռլենն սկսում է զբաղվել վոլեյբոլով և նույնիսկ որոշ ժամանակով ստանձնում է չափազանց կարճ կյանք ունեցած Վոլեյբոլի միջազգային ասոցիացիայի (International Volleyball Association) նախագահի պաշտոնը՝ հետագայում դառնալով կազմակերպության փառքի սրահի անդամ՝ կատարած շոշափելի ներդրումների համար։ 1984 թվականին հանդես է եկել «Կոնան ավերիչը» ֆիլմում (գլխ. դերում՝ Առնոլդ Շվարցենեգեր

Մահացել է 1999 թվականին՝ սրտանոթային անբավարարությունից։

NBA կարիերայի ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշված են այն մրցաշրջանները, որի ժամանակ Չեմբեռլենը հաղթել է NBA առաջնությունը
* Գլխավորել է լիգան
double-dagger NBA ռեկորդ

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1959–60 Ֆիլադելֆիա Ուորիորս 72 46.4* .461 .582 27.0* 2.3 37.6*
1960–61 Ֆիլադելֆիա Ուորիորս 79* 47.8* .509* .504 27.2double-dagger 1.9 38.4*
1961–62 Ֆիլադելֆիա Ուորիորս 80* 48.5double-dagger .506 .613 25.7* 2.4 50.4double-dagger
1962–63 Սան Ֆրանցիսկո 80* 47.6* .528* .593 24.3* 3.4 44.8*
1963–64 Սան Ֆրանցիսկո 80* 46.1* .524 .531 22.3 5.0 36.9*
1964–65 Սան Ֆրանցիսկո 38 45.9 .499* .416 23.5 3.1 38.9*
1964–65 Ֆիլադելֆիա 35 44.5 .528* .526 22.3 3.8 30.1*
1965–66 Ֆիլադելֆիա 79 47.3* .540* .513 24.6* 5.2 33.5*
1966–67† Ֆիլադելֆիա 81* 45.5* .683* .441 24.2* 7.8 24.1
1967–68 Ֆիլադելֆիա 82 46.8* .595* .380 23.8* 8.6* 24.3
1968–69 Լոս Անջելես 81 45.3* .583* .446 21.1* 4.5 20.5
1969–70 Լոս Անջելես 12 42.1 .568 .446 18.4 4.1 27.3
1970–71 Լոս Անջելես 82 44.3 .545 .538 18.2* 4.3 20.7
1971–72† Լոս Անջելես 82 42.3 .649* .422 19.2* 4.0 14.8
1972–73 Լոս Անջելես 82* 43.2 .727double-dagger .510 18.6* 4.5 13.2
Կարիերա 1045 45.8double-dagger .540 .511 22.9double-dagger 4.4 30.1

Փլեյ Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP MPG FG% FT% RPG APG PPG
1960 Ֆիլադելֆիա Ուորիորս 9 46.1 .496 .445 25.8 2.1 33.2
1961 Ֆիլադելֆիա Ուորիորս 3 48.0 .489 .553 23.0 2.0 37.0
1962 Ֆիլադելֆիա Ուորիորս 12 48.0 .467 .636 26.6 3.1 35.0
1964 Սան Ֆրանցիսկո 12 46.5 .543 .475 25.2 3.3 34.7
1965 Ֆիլադելֆիա 11 48.7 .530 .559 27.2 4.4 29.3
1966 Ֆիլադելֆիա 5 48.0 .509 .412 30.2 3.0 28.0
1967† Ֆիլադելֆիա 15 47.9 .579 .388 29.1 9.0 21.7
1968 Ֆիլադելֆիա 13 48.5 .534 .380 24.7 6.5 23.7
1969 Լոս Անջելես 18 46.2 .545 .392 24.7 2.6 13.9
1970 Լոս Անջելես 18 47.3 .549 .406 22.2 4.5 22.1
1971 Լոս Անջելես 12 46.2 .455 .515 20.2 4.4 18.3
1972† Լոս Անջելես 15 46.9 .563 .492 21.0 3.3 14.7
1973 Լոս Անջելես 17 47.1 .552 .500 22.5 3.5 10.4
Կարիերա 160 47.2double-dagger .522 .465 24.5 4.2 22.5

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=2974
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. 5,0 5,1 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/4142/wilt-chamberlain
  6. 6,0 6,1 http://espn.go.com/nba/player/stats/_/id/4142/wilt-chamberlain
  7. 7,0 7,1 Deutsche Nationalbibliothek Record #129680672 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. espn.com (2007 թ․ փետրվարի 10). «Չեմբեռլենային աշտարակ». Վերցված է 2008 թ․ Հունվարի 26-ին.