Հառլեմ Գլոբթրոթերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հառլեմ Գլոբթրոթերս
Հառլեմ Գլոբթրոթերս պատկերանիշ
Հառլեմ Գլոբթրոթերս պատկերանիշ
Լիգաներ Անկախ
Հիմնադրում 1927
Պատմություն Չիկագո Գլոբթրոթերս
(1926–1927)
Նյու Յորք Հառլեմ Գլոբթրոթերս
(1928–1929)
Հառլեմ Գլոբթրոթերս
(1929–այժմ)
Մարզադաշտ Շրջիկ թիմ
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հառլեմ, Նյու Յորք (գրասենյակը՝ Ֆինիքս, Արիզոնա)
Ակումբի գույներ Կապույտ, կարմիր, սպիտակ
              
Նախագահ Shamrock Capital[1]
Սեփականատեր {{{սեփականատեր}}}
Գլխավոր մարզիչ Ջիմի Բլեքլոկ (մարզիչ)
Լուիս Դունբար (մարզիչ)
Բարի Հարդի (մարզիչ)
Թեքս Հարիսոն (օգնական)
Առաջնություններ
Կոնֆերենցիոն տիտղոսներ
Դիվիզիոն տիտղոսներ
Հավերժացված
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Հառլեմ Գլոբթրոթերս» (անգլHarlem Globetrotters, թարգմանաբար՝ «Հառլեմյան ճանապարհորդներ»), ամերիկյան ցուցադրական բասկետբոլի ակումբ։

Թիմն ստեղծումից ի վեր հանդես է եկել շուրջ 120 երկրներում և ներկայացրել մոտ 20 000 ցուցադրումներ։ Թիմի ներկայացումները պարունակում են սպորտի, թատերական շոուի և կատակերգության տարրեր։

Ակումբն հիմնադրվել է 1927 թվականին՝ Չիկագոյում։ Բասկետբոլիստների ճնշող մեծամասնությունը աֆրոամերիկացիներ էին, ինչն անսովոր երևույթ էր այդ տարիներին, քանի որ պրոֆեսիոնալ մակարդակի լիգաներում գործում էր սևամորթ մարզիկների քանակի սահմանափակման մասին օրենք։ Երեսունականների և քառասունականների ընթացքում թիմն արդեն համարվում էր երկրի լավագույն բասկետբոլային ակումբը։ Տարիների ընթացքում «Գլոբթրոթերսի» ձեռք բերած ժողովրդայնությունը ստիպում է Բասկետբոլի ազգային ասոցիացիային և Ամերիկյան բասկետբոլի լիգային հանել ռասայական սահմանափակման մասին օրենքը։ 1950-ականներին լիգաներում արդեն ազատորեն հանդես էին գալիս սևամորթ բասկետբոլիստներ, իսկ «Գլոբթրոթերսը» այդ ընթացքում վերածվում է կրկեսային թիմի։

Մինչև NBA-ին միանալը, «Գլոբթրոթերսում» մեկ մրցաշրջան է անցկացրել կենտրոնական Ուիլթ Չեմբեռլենը, ում 13 համարի խաղաշապիկը հավերժացվել է ակումբի կողմից։

2001 թվականին ակումբն առաջադրվել է Բասկետբոլի փառքի սրահ։

Ակումբի գլխամասը գտնվում է Արիզոնա նահանգի վարչական կենտրոն Ֆինիքսում։

Հավերժացված համարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 13՝ Ուիլթ Չեմբեռլեն (մարտի 9, 2000)
  • 20՝ Մարքիզ Հեյնս (հունվարի 5, 2001)
  • 36՝ Միդոուլարկ Լեմոն (հունվարի 5, 2001)
  • 50՝ Ռիս «Բադիկ» Տատում (փետրվարի 8, 2002)
  • 22՝ Ֆրեդ «Ոլորամազ» Նիլ (փետրվարի 15, 2008)

Պատվավոր անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմը պաշտոնապես պատվավոր անդամ է ճանաչել ութ անձի[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զվարճանքների զբոսայգիների հսկան ձեռք է բերում Հառլեմ Գլոբթրոթերսը». «Ասոշիեդ պրես». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Հառլեմ Գլոբթրոթերս» Արխիվացված 2010-02-02 Wayback Machine, «Սան Դիեգո Յունիոն-Թրիբյուն»։ Վերցված է 2008-05-10.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]