Քրիս Բոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոշը 2010-ին

Քրիստոֆեր Ուեսոն Բոշը (անգլերեն՝ Christopher Wesson Bosh, ծնվ.` մարտի 24, 1984թ.`Դալաս, Տեխաս) ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) Մայամի Հիթ ակումբում` 1-ին համարի ներքո: Խաղում է ծանր հարձակվողի դիրքում:

Տեխասում արժանանալով «միստր բասկետբոլ» տիտղոսին` Բոշը 1 տարի Ջորջիա թեք համալսարանում սովորելուց հետո թողնում է այն՝ որպեսզի միանա 2003թ.-ի NBA դրաֆթին: Բավականին խորը և մրցակցային դրաֆթում նա ընտրվում է Տորոնտո Ռեպտորսի կողմից` #4 ընտրության իրավունքով: Տորոնտոյում անցկացրած տարիներին Բոշը համարվեց լիգայի ամենաերիտասարդ աստղերից մեկը: Նա 5 անգամ դարձավ աստղ (NBA All-Star) և դարձավ բոլոր աստղերի երկրորդ թիմի անդամ (All-NBA): 2008թ.-ին` Պեկինում Բոշը հանդես եկավ ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականում, որի կազմում հաղթեց ոսկե մեդալ:

Բոշը բացել է բարեգործական հիմնադրամ և շատ հաճախ է խոսում պատանիների շրջանում կարդալու անհրաժեշտությունից:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով