Քևին Գառնեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Գառնեթ
Kevin Garnett 2008-01-13.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին Նեթս
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 2
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1976 (1976-05-19) (38 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գրինվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Հասակ 2,11 մ
Քաշ 115 կգ
Դպրոց Մոլդինի ավագ դպրոց (Մոլդին, Հյուսիսային Կարոլինա)
Դրաֆթի տարի 1995 / ռաունդ` 1 / ընտր.` 5
Դրաֆթ ակումբ Մինեսոտա Թիմբերվուլվզ
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ (1995–2007)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս (2007-2013)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրուքլին Նեթս (2013-այժմ)

Քևին Մորիս Գառնեթ (անգլ.՝ Kevin Maurice Garnett, ծնվ.` մայիսի 19, 1976թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բրուքլին Նեթս» ակումբում՝ որպես ծանր հարձակվող։ Ավագ դպրոցի բասկետբոլային կարիերայից հետո (որտեղ ճանաչվել է տարվա բասկետբոլիստ) Գառնեթը առանց որևէ քոլեջ հաճախելու՝ մուտք է գործում 1995թ.-ի NBA դրաֆթ։ Առաջին ռաունդի 5-րդ ընտրությամբ նա ընտրվում է «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից։ Գառնեթը մեծ նշանակություն է ունենում ետնապահ «Թիմբերվուլվզի» համար՝ 8 անգամ անընդմեջ թիմը դուրս բերելով փլեյ-օֆֆ։ 2004թ.-ին Գառնեթն իր «անտառային գայլերին» հասցնում է մինչև արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ և ճանաչվում 2003-04 սեզոնի ամենաարժեքավոր բասկետբոլիստ (անգլ.`Most Valueable Player,կրճատ`MVP)։ 2000թ.-ի Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Գառնեթը որպես ԱՄՆ բասկետբոլի ազգային հավաքականի անդամ դառնում է ոսկե մեդալակիր։ NBA-յան կարիերայի երկրորդ տարվանից սկսած Գառնեթը մասնակցել է NBA-ի բոլոր աստղերի խաղին, ընդհուպ՝ ճանաչվել է 2003թ.-ի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստ։ 2007-08 մրցաշրջանի ավարտից հետո ճանաչվել է տարվա լավագույն պաշտպան, ինչպես նաև ինն անգամ բոլոր NBA-յան թիմերի անդամ և տասն անգամ բոլոր NBA-յան պաշտպանական թիմերի անդամ։ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ 12 մրցաշրջան անցկացնելուց հետո Գառնեթը տեղափոխվում է «Բոստոն Սելտիքս»` ձևավորելով բոստոնյան մեծ եռյակը` Փոլ Փիրսի և Ռեյ Ալենի հետ։

Իր վաղեմի փառքը կորցրած «Բոստոն Սելտիքսը» Գառնեթի փոխանակման համար զիջում է 11 բասկետբոլիստի։

«Սելտիքսի» կազմում Գառնեթը 2008 թվականին դառնում է NBA-ի չեմպիոն։

Արտաքին հղումներ[խմբագրել]