Դուեյն Ուեյդ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուեյն Թայրոն Ուեյդ կրտսերը (անգլ.`Dwyane Tyrone Wade, Jr., ծնվ.`հունվարի 17, 1982թ.`Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ) ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի(NBA) Մայամի Հիթ ակումբում` խաղարկողի կամ ռմբարկույի դիրքում` 3-րդ համարի ներքո: 2006թ.-ին Sports Illustrated սպորտային հանդեսի կողմից ճանաչվել է տարվա սպորտսմեն: Նույն տարում, թիմակցելով Շաքիլ Օ'Նիլի հետ` հաղթել է NBA-ի գավաթը և դարձել գերեզրափակիչի ամենաարժեքավոր խաղացող: