Քրիս Անդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Անդերսեն
Chris Andersen

Ակումբ Մայամի Հիթ
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 11
Ի ծնե տրված անունը Քրիստոֆեր Կլաուս Անդերսեն
Christopher Claus Andersen
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1978 (45 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոնգ Բիչ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հասակ 2,08 մ
Քաշ 103 կգ
Դպրոց Այոլայի ավագ դպրոց (Այոլա, Տեխաս)
համալսարան Բլիննի քոլեջ (1997–1998)
Դրաֆթ Չդրաֆտացված
Կարիերա սկիզբ 1999-այժմ
Կարիերայի պատմություն
Չինաստանի Ժողովրդական ՀանրապետությունՑզանսու Նանյան (1999–2000)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Մեքսիկո Սլեմ (2000)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖարգո-Մունհեդ Բիզ (2000–2001)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖեյետվիլ Պատրիոտս (2001)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2001–2004)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս/ Օկլահոմա սիթի Հորնեթս
(2004–2006, 2008)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴենվեր Նագեթս (2008–2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2013-2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԿլիվլենդ Կավալիերս (2016-2017)
Մրցանակներ

Քրիստոֆեր Կլաուս Անդերսեն[1] (անգլChristopher Claus Andersen, հուլիսի 7, 1978(1978-07-07), Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայտնի նաև որպես «Մարդ-թռչուն» (Birdman)[2], ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։

«Մայամի Հիթ» ակումբի կազմում 2013 թվականին դարձել է NBA-ի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոնգ Բիչ ավանում, մեծացել Այոլայում (Տեխաս նահանգՈւսանողական առաջնության ժամանակ մեկ մրցաշրջան անցկացրել է Բլիննի քոլեջի ակումբում, որից հետո պրոֆեսիոնալ կարիերան սկսել չինական «Ցզանսու Նանյան» ակումբում։ Անդերսենը 2000-2001 թվականների ընթացքում հանդես է գալիս ամերիկյան մի շարք կրտսեր լիգաների ակումբներում։ 2001 թվականին, ի վերջո, Անդերսենը պայմանագիր է կնքում NBA-ի «Դենվեր Նագեթսի» հետ, իսկ 2004 թվականին դառնում «Նյու Օռլեանս Հորնեթսի» բասկետբոլիստ։ Թմրադեղեր օգտագործելու պատճառով Անդերսենը 2006 թվականին երկու տարով որակազրկվում է NBA-ում հանդես գալուց[3]։ Պատժաժամկետի ավարտվելուց մեկ օր անց «Հորնեթսը» նոր պայմանագիր է կնքում Անդերսենի հետ։ Նույն թվականի վերջում Անդերսենը վերադառնում է «Դենվեր»։ 2013 թվականի հունվարին Անդերսենի ծառայություններով հետաքրքվում է «Մայամի Հիթը» և նոր պայմանագիր կնքում նրա հետ։ Նույն տարի «Հիթի» կազմում Անդերսենը նվաճում է NBA-ի գավաթը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդերսենի ողջ մարմինը ծածկված է բազմաթիվ դաջվածքներով։ «Մարդ-թռչուն» այցեքարտային մականունը ստացել է համալսարանային թիմակիցներից մեկի կողմից, ով նկատել էր նրա բազուկներին պատկերված թևերը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շաբաթը ֆոտոներով. Հատուկ դանկերներ՝ Քրիս Անդերսեն». NBA. Վերցված է 2013 թ․ Մայիսի 12-ին.
  2. «Քրիս Անդերսենի կենսագրությունը». NBA.com. 1978 թ․ հուլիսի 7. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3–ին-ին.
  3. «Հորնեթի բասկետբոլիստ Քրիս Անդերսենը հեռացվում է NBA-ից թմրադեղերի թեստը դրական հանձնելու պատճառով». ESPN.com. 2006 թ․ հունվարի 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3–ին-ին.