Կառլոս Դելֆինո
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Ֆրանսիսկո Դելֆինոն (իսպ.` Carlos Francisco Delfino, ծնվ.` օգոստոսի 29, 1982թ.` Սանտա Ֆե, Արգենտինա) արգենտինացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) Միլոուքի Բաքս ակումբում: Դելֆինոն ունի նաև Իտալիայի քաղաքացիություն: Խաղում է թեթև հարձակվողի և ռմբարկուի դիրքերում: Հայտնի է նաև պաշտպանի իր հմտություններով: