Ջեյմս Հարդեն
| Ջեյմս Հարդեն | |
| Ակումբ | Հյուսթոն Ռոկետս |
|---|---|
| Դիրքը | Խաղարկող |
| Համար | 13 |
| Ի ծնե տրված անունը | Ջեյմս Հարդեն James Harden |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 26, 1989 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 1,96 մ |
| Քաշ | 100 կգ |
| Դպրոց | Արտեզիայի ավագ դպրոց (Լեյքվուդ, Կալիֆորնիա) |
| համալսարան | Արիզոնա սթեյթ (2007–2009) |
| Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 3-րդ |
| Դրաֆթ ակումբ | Օկլահոմա սիթի Թանդեր |
| Կարիերայի պատմություն | |
| Մրցանակներ |
|
| Մեդալներ | Օլիմպիական խաղեր |
Ջեյմս Էդվարդ Հարդեն կրտսեր (անգլ.` James Edward Harden, Jr., ծնվ.` օգոստոսի 26, 1989թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Հյուսթոն Ռոկետս» ակումբում` որպես մեկնարկային խաղարկող:
Հարդենն համալսարանային տարիներն անցկացրել է Արիզոնայի նահանգային համալսարանի «Սան դևիլս» ակումբում, որի կազմում արժանացել է մի շարք ճանաչողական մրցանակների:
Ասոցիացիա Հարդենը մուտք է գործում 2009 թվականի NBA դրաֆթի[1] միջոցով, որտեղ առաջին ռաունդի 3-րդ ընտրության իրավունքով ձեռք է բերվում «Օկլահոմա սիթի Թանդերի» կողմից` դառնալով թիմի համար չափազանց առանցքային դեր ունեցող բասկետբոլիստ` չնայած լինելով պահեստային խաղացող: Հարդենը մեծ օգնություն է ցուցաբերում թիմի առաջատարներ Քևին Դյուրանտին և Ռասել Վեստբրուկին` 2012 թվականի NBA-ի գերեզրափակիչ հանդիպումների ժամանակ: Նույն տարի Հարդենին է շնորվում տարվա պահեստայինi մրցանակը (անգլ.` Sixth Man of the Year): Հաջորդ մրցաշրջանում Հարդենը տեղափոխվում է «Հյուսթոն Ռոկետս»` դառնալով արդեն մեկնարկային խաղացող:
Հարդենը` Դյուրանտի և Վեստբրուկի հետ (այն ժամանակ դեռ թիմակիցներ) հանդես են եկել Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում` Լոնդոնի օլիմպիական խաղերում դառնալով ոսկե մեդալակիր:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- NBA.com էջը
- Կենսագրությունը Արիզոնայի նահանգային համալսարանի կայքի սպորտային բաժնում
- ESPN.com էջը (որպես համալսարանյին բասկետբոլիստ)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Բրեդլի, Բիլ. – "«Առաջնորդելով»". – «Սակրամենտո Բի»: – Հունվարի 21, 2009թ.