Հյուստոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Հյուստոն
անգլ.՝ Houston
Դրոշ
Դրոշ
Houston Skyline11.jpg
29°00′00″ հս. լ. 45°00′00″ ավ. ե. / 29, 45
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Նահանգ Տեխաս
Մակերես 1558 կմ²
ԲԾՄ 131 մ
Խոսվող լեզուներ անգլերեն
Բնակչություն 2 100 017 մարդ (2007)
Խտություն 1 505 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC-6, ամառը UTC-5
Հեռախոսային կոդ 713, 281, 832
Պաշտոնական կայք www.houstontx.gov
##Հյուստոն (ԱՄՆ)
Red pog.png
##Հյուստոն (Տեխաս)
Red pog.png

Հյուստոն (անգլ.՝ Houston), քաղաք ԱՄՆ-ում, Տեխաս նահանգում։ Այն համարվում է ԱՄՆ-ի չորրորդ և Տեխասի ամենամեծ քաղաքը։

ԱՄՆ-ի մարդահամարի տվյալներով` 2010 թվականին քաղաքում բնակվում էր 2 100 263 մարդ:[1] Հյուսթոնը Հարիսի շրջանի վարչական կենտրոնն է, ինչպես նաև Մեծ Հյուսթոն ագլոմերացիայի տնտեսական կենտրոնն է, որն ունի 6 108 060 բնակիչ:[2] Քաղաքը տեղակայված է Մեքսիկական ծոցից 50 կմ հեռավորության վրա` մերձափնյա հարթավայրում: Նրա մակերեսը կազմում է 965 կմ2:[3]

Հյուստոնը հիմնադրվել է 1836 թվականի օգոստոսի 30-ին և Տեխասի Հանրապետության կազմի մեջ է մտել 1937 թվականի հունիսի 5-ին: Քաղաքն իր անունն ստացել է Սեմ Հյուստոնի պատվին, ով Տեխասի զորքերի հրամանատարն էր Տեխասի հեղափոխության ժամանակ, ինչպես նաև եղել է Տեխասի Հանրապետության նախագահն ու մեծ դեր է ունեցել ընդհանուր շրջանի պատմության մեջ: Նավահանգստի ու երկաթուղու արագ զարգացումը, ինչպես նաև նավթահանությունը հանգեցրին բնակչության թվաքանակի արագ աճին: 1960-ական թվականներին բնակչության թիվը գերազանցեց մեկ միլիոնը, իսկ 2000-ականներին անցավ երկու միլիոնի սահմանը:

Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղերից են էներգետիկական, ավիացիոն, տրանսպորտային արդյունաբերությունները, առողջապահությունը: Քաղաքը նավթարդյունաբերական տեխնիկայի արտադրության առաջատար կենտրոններից է: Հյուստոնի նավահանգիստը ԱՄՆ-ում առաջին տեղն է զբաղեցնում միջազգային բեռնաշրջանառության ցուցանիշներով: Քաղաքի տնտեսության ու ենթակառույցների կարևորագույն օբյեկտներից են Լինդոն Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը, Հյուստոնի նավարկելի ջրանցքը, ինչպես նաև Տեխասի բժշկական կենտրոնը, որն իր մեջ ընդգրկում է մեծ թվով բժշկական հաստատություններ` ինստիտուտներ, հիվանդանոցներ, բժշկական դպրոցներ:

Պատմությունը[խմբագրել]

Քաղաքը հիմնադրվել է 1836թ օգոստոսին` անշարժ գույքի երկու ձեռնարկատերերի կողմից։

Քույր քաղաքներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Renee Lee (3 декабря 2012)։ «City wins census appeal; count adjusted»։ Houston Chronicle։ Արխիվացված օրիգինալից 2013-01-20-ին։ http://www.webcitation.org/6DoH3GJRO։ Վերցված է 07.01.13։ 
  2. Scott Thomas (7 марта 2011)։ «Houston 5th in metro population rankings, study shows»։ American City Business Journals։ Արխիվացված օրիգինալից 2012-01-25-ին։ http://www.webcitation.org/64xTAm900։ Վերցված է 2011-05-04։ 
  3. «Houston (city), Texas»։ Бюро переписи населения США։ Արխիվացված օրիգինալից 2012-04-28-ին։ http://www.webcitation.org/67G1q5SV6։ Վերցված է 2011-05-04։