Մեքսիկական ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
GulfofMexico3D.jpg
Gulf of Mexico with ship.jpg

Մեքսիկական ծոց, կիսապարփակ ծով Ատլանտյան օվկիանոսում։ Գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հվ-արլ․ ափերի մոտ, Ֆլորիդա, Յուկատան թերակղզիների և Կուբա կղզու միջև։ Մակերեսը 1543 հզ․ կմ2 է, ջրի ծավալը՝ 2332 կմ3, խորությունը՝ մինչև 5203 մ։ Կլիման հվ-ում արևադարձային է, հս-ում՝ մերձարևադարձային։ Ամռանը մակերեսին ջրի ջերմաստիճանը 29°C է, ձմռանը հս-ում՝ 18°C, հվ-ում՝ մինչև 25°C։ Աղիությունը 36 — 36, 0°/օօ է։ Հաճախակի են փոթորիկները։ Մակերեսային հոսանքները հիմնականում ունեն ժամացույցի սլաքի շարժման ուղղությունը։ Մեքսիկական ծոցից է սկիզբ առնում Գոլֆստրիմը։ Կա ձկնարդյունագործություն, նավթարդյունահանություն։ Հիմնական նավահանգիստներն են Նոր Օռլեանը (ԱՄՆ), Վերակրուսը (Մեքսիկա), Հավանան (Կուբա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png