Սարգասյան ծով
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգասյան ծով — Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասում` Գոլֆստրիմ, Կանարյան, Հյուսիսատլանտյան և Հյուսիսային պասսատային հոսանքների միջև։ Մակերեսը 6-7 միլիոն կմ քառակուսի (սահմանները պայմանական են և փոփոխուն` հոսանքների սահմանների սեզոնային փոփոխությունների պատճառով)։ Սարգասյան ծովում են գտնվում Բերմունդյան կղզիները։
Առաջինն այս ծովով անցել է Քրիստափոր Կոլումբոսը 1492-ին։ Անվանումը տվել են պորտուգալացիները 16-րդ դարում` նկատի ունենալով նրա մակերեսին լողացող ջրիմուռների հսկայական կուտակումները, ջրիմուռներ, որի վրա օդի պղպջակներն իրենց ձևով հիշեցնում էին խաղողի` Պորտուգալիայում սարգա կոչվող տեսակը։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 281.
|
|
|
|---|---|
| Եվրասիայի ներքին ծովեր | Ազովի • Մարմարա • Սև |
| Միջերկրական ծով | Ադրիատիկ • Ալբորան • Բալեարյան • Հոնիական • Կրետեի • Լիգուրյան • Տիրենյան • Էգեյան |
| Հյուսիսային Եվրոպայի ծովեր |
Բալթիկ • Իռլանդական • Իրմինգերի• Հյուսիսային • Քելթյան • Վաթյան |
| Ամերիկայի ծովեր | Լաբրադոր • Կարիբյան • Սարգասյան • Սքոշի |