Տիրենյան ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Map of Italy-it.svg

Տիրենյան ծով, Միջերկրական ծովի մաս` Ապենինյան թերակղզու և Սիցիլիա, Սարդինա ու Կորսիկա կղզիների միջև։ Մակերեսը 214 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը` 3830 մետր։ Գլխավոր նավահանգիստները` Նեապոլ, Պալերմո, Կալյարի, Բաստիա։

Անվանումը ստացել է տիրեններ ցեղանունից. այդպես էին կոչում հին հույները էտրուսկներին` Ապենինյան թերակղզու երբեմնի բնակիչներին։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 386։