Տիբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիբեր, երրորդ ամենաերկար գետը Իտալիայում, խոշորագույն Ապենինյան թերակղզում: Սկիզբ է առնում Ապենիններից, թափվում Տիրենյան ծովը՝ առաջացնելով դելտա: Տիբեր գետի ափին է գտնվում Հռոմ քաղաքը:

Անվանման վարկածներ [խմբագրել]

Անվանման հայերեն տարբերակը առաջացել է լատիներեն Tiberis ձևից: Անվանման այժմյան իտալերեն տարբերակն է Tevere: Ոմանք գտնում են, որ անվանումն ունի էսրուսկական ծագում, ոմանք էլ այն կապում են կելտերեն dubr «ջուր» բառի հետ: