Բրազոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Brazos watershed.png

Բրազոս - գետ ԱՄՆ-ի հարավում, Տեխաս նահանգում։ Կազմավորվում է Լյանո Էստակադո սարավանդից սկիզբ առնող Սոլթ Ֆորք և Դաբլ Մաունթին Ֆորք գետերի միախառնումից, հոսում Մեծ և Կենտրոնական հարթավայրերի հարավ-արևմուտքով, թափվում Մեքսիկական ծոցը։ Երկարությունը 1530 կմ է, նավարկելի է գետաբերանից 64 կմ, ամառային անձրևներից հետո` 400-500 կմ։ Բրազոսի ափին է Ուեյկո քաղաքը, գետաբերանում` Ֆրիպորտ նավահանգիստը։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 88։