Ռիո Գրանդե (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիո Գրանդե (գետ)
Rio Grande White Rock Overlook Park View 2006 09 05.jpg
Բնութագիր
Երկարություն
Ջրահոսք
Ակունք Սան Խուան
Գետաբերան Մեքսիկական ծոց

Ռիո Գրանդե (իսպ.՝ Rio Grande) կամ Ռիn Բրավո դել Նորտե (իսպ.՝ Rio Bravo del Norte)), գետ Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ Երկարությունը 2880 կմ է, ավազանը՝ 570 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Սան Խուան լեռներից (ժայռոտ լեռների համակարգ), թափվում՝ Մեքսիկական ծոց։ էլ Փասո քաղաքից սկսած սահման է ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև։ Առավել ջրառատ է սեպտեմբերից նոյեմբեր։ Ջրի միջին ծախսը 570 մ3/վրկ է։ Ռիո Գրանդեի վրա կառուցված են էլեֆանտ Բյութ և Ֆալկոն ջրամբարները։ Ռիո Գրանդեի ափերին են գտնվում Ալբուկերկե, էլ Փասո, Լարեդո (ԱՄՆ), Նուևո Լարեդո (Մեքսիկա) քաղաքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png