Աբերդին
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբերդին — քաղաք և նավահանգիստ Մեծ Բրիտանիայում, Շոտլանդիա, Հյուսիսային ծովի ափին, Դի գետի գետաբերանում։ Մեքենաշինության, սննդի արդյունաբերության կենտրոն, ձկնորսական բազա։ Աբերդինի մոտ կան գրանիտի հանքավայրեր։
Անվանումը (անգլերեն` Aberdeen, արտասանվում է նաև Էբերդին) նշանակում է «Դի գետի գետաբերան»։ Կելտական ճյուղի գաելական լեզուներում Aber նշանակում է «գետերի խառնարան»։
Աբերդին զարգացել է Դևանա գաղութի տեղում։ 12-14-րդ դդ. եղել է Շոտլանդիայի թագավորների աթոռանիստը։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 7.