NBA դրաֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բասկետբոլի ազգային ասոցացիայի դրաֆթ (անգլ.` National Basketball Association (NBA) Draft), ամենամյա սպորտային իրադարձություն, որի շրջանակներում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) թիմերից յուրաքանչյուրը իրեն արտոնված որոշակի հերթականությամբ ընտրում է երիտասարդ նորեկ բասկետբոլիստների ինչպես ԱՄՆ-ի բոլոր ծայրերից, այնպես էլ ողջ աշխարհից։ Հիմնական ընտրյալները ամերիկյան համալսարանների շրջանավարտներ են, սակայն վերջին տարիներին զգալի թվով աճել են այն բասկետբոլիստները, որոնք ավագ դպրոցի ավարտական տարուց հետո միանգամից մասնակցության հայտ են ներկայացնում դրաֆթում։