Էմեկա Օկաֆոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Էմեկա Օկաֆոր
Emeka Okafor Washington at Orlando 002.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆինիքս Սանս
Դիրքը Կենտրոնական/ծանր հարձակվող
Համար № 50
Ի ծնե տրված անունը Էմեկա Օկաֆոր
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1982 (32 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Հասակ 208 սմ
Քաշ 116 կգ
Դպրոց Բելեյրի ավագ դպրոց (Բելեյր, Տեխաս)
համալսարան Կոնեկտիկուտ (2001–2004)
Դրաֆթի տարի 2004 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Դրաֆթ ակումբ Շառլոթ Բոբքեթս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՇառլոթ Բոբքեթս (2004-2009)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս Հորնեթս (2009-2012)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՎաշինգթոն Վիզարդս (2012-2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖինիքս Սանս (2013-այժմ)
Մրցանակներ

  • NBA տարվա նորեկ (2005)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2005)
  • NCAA չեմպիոն (2004)
  • NCAA եզրափակիչ քառյակի լավագույն բասկետբոլիստ (2004)
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ (2004)
  • 2× NABC տարվա պաշտպան (2003-2004)
  • NABC տարվա համաբասկետբոլիստ (2004)
  • Փիթ Նյուելի անվան Մեծ մարդու մրցանակ (2004)
  • Բիգ իսթ տարվա բասկետբոլիստ (2004)
Մեդալներ

 Բրոնզե - Աթենք 2004 (բասկետբոլ)

ՉուկվուԷմեկա Նդուբուիսի Օկաֆոր (անգլերեն` Chukwuemeka Ndubuisi Okafor, կարճ` Էմեկա Օկաֆոր [Emeka Okafor] ծնվ.` սեպտեմբերի 28, 1982 թ.), նիգերիա-ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆինիքս Սանս» ակումբում որպես կենտրոնական և ծանր հարձակվող։ Բելերի ավագ դպրոցի և Կոնեկտիկուտի համալսարանի շրջանավարտ է։ Վերջինիս սպորտային թիմի կազմում 2004 թվականին դարձել է NCAA չեմպիոն, իսկ իրեն շնորհվել է «ամենաակնառու բասկետբոլիստի» մրցանակը։ Նույն թվականին Օկաֆորը մուտք է գործում NBA դրաֆթ, որտեղ նրան ընտրում է «Շառլոթ Բոբքեթսը»` 2-րդ ընտրությամբ, այն բանից հետո, երբ «Օռլանդո Մեջիքը» առաջինն ընտրում է Դուայթ Հովարդին։ NBA-ում անցկացրած առաջին խաղաշրջանի ավարտից հետո Օկաֆորին շնորհվում է «Տարվա նորեկ» մրցանակը (2005)։

2004 թվականի Աթենքի ամառային օլիմպիական խաղերում Միացյալ նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի կազմում հաղթել է բրոնզե մեդալ։

Վաղ կյանքը[խմբագրել]

Օկաֆորն առաջինն է իր ընտանիքում, որ ծնվել է Միացյալ Նահանգներում։ Նրա հայրը և մայրը ազգությամբ նիգերիացի են, ընդ որում` հայրը պատկանում է Իգբո էթնիկական ցեղին։ Վաղ տարիքում Օկաֆորի ընտանիքը տեղափոխվում է Բարթսվիլ (Օկլահոմա նահանգ), քանի որ հայրն հաշխատում էր «Phillips Petroleum Company» նավթային ընկերությունում, որի գլխամասը գտնվում էր հենց այդ քաղաքում։ Օկաֆորին ընդունում են տեղի մարզադպրոցը, որտեղ նա սովորում է բասկետբոլ խաղալ։ Մեծանալով Հյուսթոնի տարածաշրջանում` Օկաֆորի համար կուռք դարձավ «Հյուսթոն Ռոքեթսի» այն ժամանակվա ռմբարկու Քլայդ Դրեքսլերը, ինչպես նաև նույն ակումբում խաղացող նրա համերկրացի Հակիմ Օլաջուվոնը։

Արտաքին հղումներ[խմբագրել]