Քավայ Լեոնարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քավայ Լեոնարդ
Kawhi Leonard SDS Aztecs.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Անտոնիո Սփըրս
Դիրքը թեթև հարձակվող/ Հարձակվող պաշտպան
Համար № 2
Ի ծնե տրված անունը Kawhi Leonard
Քավայ Լեոնարդ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1991 (1991-06-29) (23 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիվերսայդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,01 մ
Քաշ 104 կգ
Դպրոց Մարտին Լյութեր Քինգի անվան ավագ դպրոց
(Ռիվերսայդ, Կալիֆորնիա)
համալսարան Սան Դիեգոյի նահանգային համալսարան (2009–2011)
Դրաֆթի տարի 2011 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 15-րդ
Դրաֆթ ակումբ Ինդիանա Փեյսերս
Կարիերայի պատմություն Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍան Անտոնիո Սփըրս (2011-այժմ)
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (2014)
  • NBA գերեզրափակչի MVP (2014)
  • NBA ծագող աստղ (2012, 2013)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2012)
  • Consensus All-American երկրորդ թիմ (2011)
  • 2× All-Mountain West առաջին թիմ (2010, 2011)
  • All-Mountain West պաշտպանական թիմ (2011)
  • Mountain West տարվա առաջինկուրսեցի (2010)
  • Mountain West մրցույթի MVP (2010)

Քավայ Լեոնարդ (անգլKawhi Leonard, ծնվ.՝ հունիսի 26, 1991թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում, որպես թեթև հարձակվող և հարձակվող պաշտպան։

Ծնվել է Ռիվերսայդ բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ) և հաճախել տեղի՝ Մարտին Լյութեր Քինգի անունը կրող ավագ դպրոցը, որտեղ խաղալու տարիներին թիմակցել է «Չիկագո Բուլսի» ներկայիս բասկետբոլիստ Թոնի Սնելի հետ։ 2009 թվականին՝ իր ավարտական տարում Լեոնարդը ճանաչվում է «Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա»[1]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունել է Սան Դիեգոյի նահանգային համալսարանից ստացված կրթաթոշակային ծրագիրը, որի բասկետբոլային թիմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ առաջին և երկրորդ ուսումնական տարիներում ունենալով համապատասխանաբար 12, 7 և 15, 5 միավոր/խաղ միջին ցուցանիշը։

Ըտրվում է NBA-ի 2011 թվականի դրաֆթի 15-րդ ընտրությամբ՝ «Ինդիանա Փեյսերսի» կողմից, սակայն փոխանակման արդյունքում տեղ է գտնում «Սան Անտոնիոյում», ով իր հերթին զիջում է Ջորջ Հիլին[2] և ի վերադարձ բացի Լեոնարդից, ստանում է նաև Էրազեմ Լորբեկին և 42-րդ ընտրություն Դավիս Բերտանսին։ NBA-ի 2011 թվականի տխրահռչակ լոկաուտից անմիջապես հետո Լեոնարդը պյմանագիր է կնքում «Սփըրսի» հետ։ [3]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]