Թոնի Պարկեր
Ուիլյամ Էնթընի Պարկերը (ֆրանս.` William Anthony Parker, ծնվ.` մայիսի 17, 1982թ., Բրյուգե, Բելգիա ) ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) Սան Անտոնիո Սփըրս ակումբում` որպես խաղարկող:
Պարկերը երկու տարի խաղացել է Ֆրանսիայի բասկետբոլի լիգայում (Ligue Nationale de Basketball), որից հետո նա մուտք է գործում 2001թ. NBA-ի դրաֆթ և ընտրվում Սան Անտոնիոյի կողմից` 28-րդ ընտրության իրավունքով: Պարկերը միանգամից դառնում է մեկնարկող հնգյակի խաղացող և Սփըրսի կազմում դառնում է NBA-ի չեմպիոն 2003, 2005 և 2007 թվականներին, ընդ որում` ամենավերջին անգամ հենց նա է ճանաչվում գերեզրափակիչի ամենաարժեքավոր խաղացող (MVP):
Պարկերը նաև երգիչ է և ունի «TP» անվամբ թողարված ալբոմ: Նա 2007թ.-ի հուլիսի 7-ին ամուսնացավ դերասանուհի Եվա Լոնգորիայի հետ, ով Հայաստանում հավանաբար հայտնի էր Շանթ հեռուստաալիքով ցուցադրվող «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալից: Զույգն ամուսնալուծվել է 2010թ.-ի նոյեմբերին:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Թոնի Պարկեր – Պաշտոնական կայք
- interbasket.net պրոֆիլը