Բրյուգգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բրյուգգե
Brugge / Bruges
Bruges view from the belfry.JPG
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
51°12′34″ հս. լ. 3°13′12″ ավ. ե. / 51.209444° հս. լ. 3.22° աե. ե.
Երկիր Բելգիա Բելգիա
Շրջան Արևմտյան Ֆլանդրիա
Տվյալ կարգավիճակում 1128-ից
Մակերես 138 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 2 մ
Բնակչություն 117 639 մարդ (2012)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Պաշտոնական կայք www.brugge.be
##Բրյուգգե (Բելգիա)
Red pog.png
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 996
ռուս..անգլ..ֆր.

Բրյուգգե, այլ թարգմանություններով նաև Բռյուգե (հոլ.՝ Brugge [ˈbrʏʝə], ֆր.՝ Bruges), Բելգիական Արևմտյան Ֆլանդրիա նահանգի գլխավոր քաղաքը։ Եվրոպայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը։ Բնակչությունը՝ 117.172 մարդ (2005)։ Միջնադարում, երբ քաղաքը գտնվում էր իր ծաղկման գագաթնակետին, քաղաքն ուներ ավելի քան 200.000 բնակիչ։

Բռյուգեն կարևոր տնտեսական քաղաք է։

20-րդ դարի վերջում քաղաքից փոքր-ինչ հեռու կառուցվել է ժամանակակից նավահանգիստ Զեբռյուգեն, և դրա շնորհիվ Բռյուգեն վերադարձրել է նախկինում կորցրած ծավային առևտրի քաղաքի տիտղոսը։

Բռյուգեն արվեստում[խմբագրել]

Բրյուգգեում են տեղի ունենում Շարլ դե Կոստերի «Ուլենշպիգելի մասին լեգենդը» վեպից էպիզոդների մի շարք։

Բրյուգգե քաղաքին են նվիրված բելգիացի գրող Ժ. Ռոդենբախի «Մեռած Բռյուգե» (ֆր.՝ «Bruges-la-morte», 1892) և Ժամկոչ (ֆր.՝ «Le carilloneur», 1897, իսկ մեկ այլ թարգմանությամբ՝ «Կյանքից Վեր»)։

«Ժամադրություն Բռյուգեում» վեպը (1958) եռագրության երկրորդ գիրքն է (առաջին գիրքը՝ «Մայոր Վատրեն» (1956), իսկ երրորդ գիրքը՝ «Երբ նահանջում է ծովը» (1963))։ Եռագրության հեղինակը հայտնի ֆրանսիացի հեղինակ Արման Լանուն է (1913 - 1983)։ «Ժամադրություն Բռյուգեում» վեպի թեման Երկրորդ համաշխարհային պատերազմ վերապրած, տարբեր ճակատագրեր ունեցող մարդկանց, փնտրտուքների մասին է։

Բրյուգգեում են տեղի ունենում «Բրյուգգեում» (անգլ.՝ In Bruges (2008), այլ թարգմանությամբ նաև՝ Մի անգամ Բրյուգգեում ֆիլմի իրադարձությունները։

Բռյուգեն այն քաղաքներից մեկն է, որտեղ զարգանում են Ֆեդերիկո Անդախազիի «Ֆլամանդական գաղտնիք» գրքի գործողությունները։

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բրյուգգե
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 6 7 9 12 15 18 20 21 18 15 10 7 13
միջին ջերմաստիճանը (°C) 4,5 5 7 9,5 12,5 15,5 17,5 18,5 15,5 12,5 8 5,5 11
միջին նվազագույնը (°C) 3 3 5 7 10 13 15 16 13 10 6 4 9
տեղումների քանակը (մմ) 37 26,8 21,1 25,2 25 31,8 37,8 38,2 37 37,5 46,7 38,1 402,2
Աղբյուր՝ [1]

Պատկերասրահ[խմբագրել]

Քաղաքի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Brugge, Vlaanderen»։ op MSN Weather։ Արխիվացված օրիգինալից 2012-08-17-ին։ http://www.webcitation.org/69zKZhy5d։