Պորտալ:Բելգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պորտալ:Բելգիա
Պորտալ Բելգիա
խմբ. 

Portaal «BELGIË», Portail «BELGIQUE», Portal «BELGIEN» ։)!

Բելգիայի դրոշը
Բելգիայի զինանշանը

Բելգիա (ֆր.՝ Le Royaume de Belgique, հոլ.՝ Koninkrijk België, գերմ.՝ Das Königreich Belgien), դաշնային թագավորություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։

Տարածքը գրեթե հավասար է Հայաստանի տարածքին։ Ավտոմեքենայով կարելի է չորս-հինգ ժամում կտրել-անցնել նրա մի ծայրից մյուսը։

Բելգիայի տարածքը տարբեր ժամանակներում պատկանել է Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային, Ավստրիային և Հոլանդիային։ Բելգիան անկախ պետություն է դարձել 1830 թ. միայն։

Բելգիայում ապրում են երկու ազգեր՝ վալոնները և ֆլամանդացիները։ (մանրամասն...)

խմբ. 

Ընտրյալ հոդված

Belgica1.png

Մ․ թ․ ա․ մոտ 300-ին Բելգիայում բնակություն են հաստատել բելգերի կելտական ցեղերը (այստեղից էլ՝ երկրի անվանումը)։ Մ․ թ․ ա․ 57-ին Բելգիան գրավվեց Հուլիոս Կեսարի կողմից։ Մ․ թ․ 3—5 դդ․ Բելգիայի տարածքը բնակեցրին գերմանական ցեղերը (ֆրանկներ, ֆրիզներ, սաքսեր)։ V—IX դդ․ Բելգիան մտնում էր Ֆրանկական պետության կազմի մեջ։ Ֆեոդալիզմի զարգացման ընթացքում Բելգիայի տարածքում առաջացան Ֆլանդրիա, Նամյուր, Գեննեգաու (Էնո) կոմսությունները, Լիեժ եպիսկոպոսությունը, Բրաբանտ դքսությունը։

XII— XIII դդ․ բելգիական տարածքները, հատկապես Ֆլանդրիան, վերածվեցին Եվրոպայի «արհեստանոցի» և միջազգային առևտրի կարևոր հանգույցի։ Բարգավաճեցին քաղաքները, որոնցից շատերը ձեռք բերեցին ինքնավար իրավունք։ Երկար ժամանակ Բելգիան Ֆրանսիայի, Անգլիայի և այսպես կոչված «Սրբազան Հռոմեական կայսրության» մրցակցության ասպարեզ էր։ 1384 թ.-ին Ֆլանդրիան, 1430 թ.-ին Բրաբանտը մտան Բուրգունդական պետության կազմի մեջ։ Բրաբանտը դարձավ այդ պետության միջուկը, Բրյուսելը՝ բուրգունդական դքսերի նստավայրը։

1477 թ.-ին (վերջնականապես 1482 թ.-ին) Բելգիայում հաստատվեց Հաբսբուրգների դինաստիան։ «Սրբազան Հռոմեական կայսրության» բաժանումից հետո (1555 թ.) Բելգիան անցավ Իսպանիային։ Բելգիայում կապիտալիստական հարաբերությունները ծնունդ առան շատ վաղ։ (մանրամասն...)

խմբ. 

Ընտրյալ քաղաք

Բռյուգե

Բռյուգե (հոլ.՝ Brugge [ˈbrʏʝə], ֆր.՝ Bruges), Բելգիական Արևմտյան Ֆլանդրիա նահանգի գլխավոր քաղաքը։ Եվրոպայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը։ Բնակչությունը՝ 117.172 մարդ (2005)։ Միջնադարում, երբ քաղաքը գտնվում էր իր ծաղկման գագաթնակետին, քաղաքն ուներ ավելի քան 200.000 բնակիչ։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Բռյուգեն կարևոր տնտեսական քաղաք է։

20-րդ դարի վերջում քաղաքից փոքր-ինչ հեռու կառուցվել է ժամանակակից նավահանգիստ Զեբռյուգեն, և դրա շնորհիվ Բռյուգեն վերադարձրել է նախկինում կորցրած ծավային առևտրի քաղաքի տիտղոսը։ (մանրամասն...)

խմբ. 

Բելգիացիներ

Բելգիացի (հոլ.՝ Belgen, ֆր.՝ Belges, գերմ.՝ Belgier), Բելգիայի Թագավորության բնակիչ։ Հիմնական լեզուներն են հոլանդերենը՝ երկրի հյուսիս֊արևելյան շրջաններում և ֆրանսերենը՝ Վալոնիա երկրամասում։ Ընդհանուր թիվը մոտ 11 միլիոն է։

Որպես առանձին ազգություն բելգիացիները համեմատաբար երիտասարդ են, քանի որ Բելգիան որպես անկախ պետություն գոյություն ունի 1830 թվականից։

Երկրի անվանումը վերցված է Հռոմեական կայսրության հյուսիսային պրովինցիա Gallia Belgica֊ի անունից, որի բնիկները՝ բելգերը կելտական և գերմանական ժողովուրդների խառնուրդ էին։

խմբ. 

Գիտե՞ք դուք արդյոք

  • ... որ Ֆլանդրիայի կենտրոն Անտվերպենը համարվում է ադամանդի մայրաքաղաքը։
  • ... որ Անտվերպենի նավահանգիստը իր մեծությամբ աշխարհում չորրորդն է։
  • ... որ Բելգիայում տարվա գրեթե բոլոր օրերին անձրևում է։
  • ... որ Բելգիայի հյուսիսում՝ Ֆլանդրիայում ապրում են շիկահեր ֆլամանդացիները՝ արտաքանապես նման նիդերլանդացիներին, ում լեզվով էլ խոսում են։ Հարավում՝ Վալոնիայում ապրում են վալոնացիները՝ արտաքնապես նման ֆրանսիացիներին։ Նրանք էլ խոսում են ֆրանսերեն։
խմբ. 

Ընտրյալ պատկեր

Tilt Shift de la ciudad de Brujas desde lo alto de "la atalaya" (Torre de Halles).jpg
Բռյուգե քաղաքի համայնապատկերը
խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք հայերեն թարգմանել օտարալեզու վիքիների Բելգիային վերաբերվող կատեգորիաների (անգլերեն, ռուսերեն և այլն) հոդվածները։

խմբ. 

Նախագծեր

Commons-logo.svg Վիքիպահեստ
Wiktionary-logo-ru.png Վիքիբառարան
Wikisource-logo.svg Վիքիդարան
Wikiquote-logo.svg Վիքիքաղվածք
խմբ. 

Քույր պորտալներ

Flag of Iceland.png Flag of Germany.svg Flag of Norway.svg Portal.svg Flag of Estonia (bordered).svg Flag of Denmark.svg Flag of Ukraine.svg
Իսլանդիա Գերմանիա Նորվեգիա Շվեդիա Էստոնիա Դանիա Ուկրաինա
խմբ. 

Բելգիան թեմաներում

Մաքրել քեշը