Մարկ Գասոլ
| Մարկ Գասոլ | |
| Ակումբ | Մեմֆիս Գրիզլիս |
|---|---|
| Դիրքը | Կենտրոնական |
| Ի ծնե տրված անունը | Marc Gasol Sáez |
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 29, 1985 |
| Ծննդավայր | |
| Հասակ | 2,16 մ |
| Քաշ | 120 կգ |
| Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Լեյքերս |
| Կարիերայի պատմություն | |
| Մրցանակներ | * NBA աստղ (2012)
|
Մարկ Գասոլ Սայեզ (իսպ.` Marc Gasol Sáez, ծնվ.` հունվարի 29, 1985թ., Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ-կենտրոնական: Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մեմֆիս Գրիզլիս» բասկետբոլային ակումբում: Ընտրվել է 2007 թվականի NBA դրաֆթում` «Լոս Անջելես Լեյքերսի» կողմից: Հասակը կազմում է 216 սմ: Ավագ եղբայր Պաու Գասոլը ներկա պահին «Լեյքերսի» մեկնարկային ծանր հարձակվողն է:
Պրոֆեսիոնալ կարիերան Գասոլը սկսել է կատալոնական «Բարսելոնայում», որտեղ անցկացրել է 2 տարի` 2004-2006թթ.: Այնուհետև 2006-2008թթ.-ին հանդես է եկել «Սանտ Ժոզեֆ» ակումբում: 2007թ.-ի դրաֆթի 2-րդ ռաունդի 48-րդ ընտրության իրավունքով Գասոլն ընտրվում է «Լեյքերսի» կողմից, որը նրա հանդեպ ակումբային իրավունքները 2008թ.-ի փետրվարի վաճառում է «Մեմֆիսին»` որպեսզի ձեռք բերի նրա ավագ եղբայր Պաուին: 2008-09 մրցաշրջանից Գասոլն հանդես է գալիս «Մեմֆիսում»:
Գասոլը խաղում է նաև Իսպանիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է արծաթե մեդալակիր 2008 և 2012 թվականների օլիպիական խաղերում և 2009 թվականի Եվրոպայի առաջնությունում:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- NBA.com էջ (անգլերեն)
- Մարկ Գասոլի ֆեյսբուքյան էջը (Իսպաներեն)