Սերժ Իբակա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

-

Picto infobox baschet.png
Սերժ Իբակա
Serge Ibaka by Augustas Didzgalvis.jpg
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օկլահոմա սիթի Թանդեր
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 9
Ի ծնե տրված անունը Serge Jonas Ibaka Ngobila
Սերժ Ջոնաս Իբակա Նգոբիլա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 18, 1989 (1989-09-18) (25 տարեկան)
Ծննդավայր Կոնգոյի Հանրապետություն Բրազավիլ, Կոնգոյի Հանրապետություն
Ազգություն Կոնգոյի Հանրապետություն Կոնգոյացի
Իսպանիա Իսպանացի
Հասակ 2,01 մ
Քաշ 111 կգ
Դրաֆթի տարի 2008 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 24-րդ
Դրաֆթ ակումբ Սիեթլ Սուպերսոնիքս
Կարիերայի պատմություն
Իսպանիա Լ'Օսպիտալիտետ (2007–2008)
Իսպանիա Մանրեսա (2008–2009)
Օկլահոմա սիթի Թանդեր (2009-այժմ)
Իսպանիա Ռեալ Մադրիդ (2011, լոկաուտի ժամանակ)
Մրցանակներ

  • 2× NBA All-Defensive առաջին թիմ (2012–13)
  • 2× NBA բլոկների առաջատար (2012–13)
Մեդալներ
Օլիմպիական խաղեր
 Արծաթ - Լոնդոն 2012
ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնություն
 Ոսկի - Լիտվա 2011

Սերժ Ջոնաս Իբակա Նգոբիլա [1][2] (անգլSerge Jonas Ibaka Ngobila, ծնվ.՝ սեպտեմբերի 18, 1989թ.), կոնգոյացի և իսպանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Օկլահոմա սիթի Թանդեր» ակումբում՝ որպես կենտրոնական և ծանր հարձակվող։

Ընտրվել է NBA-ի 2008 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ ընտրությամբ՝ «Սիեթլ Սուպերսոնիքսի» ակումբի կողմից, որը նույն տարի տեղափոխվում է Օկլահոմա և ռեբրենդինգի ենթարկվելուց հետո ստանում «Թանդեր» անվանումը։

Ծնվել է Կոնգոյի Հանրապետությունում և նախնական շրջանում խաղացել երկրի երիտասարդական հավաքականում, 17 տարեկան հասակում տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ հետո անմիջապես Իսպանիա և հանդես եկել իսպանական մի քանի ակումբներում։

Պաշտպանական և հատկապես արդյունավետ բլոկշոտեր իրացնելու շնորհիվ Իբական թիմակիցների կողմից ստացել է «Օդային Իբակա», «Սերժ Պաշտպանիչ» և «Իբլոկա» մականուննեերը[3]։

Հանդես է գալիս նաև Իսպանիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում նվաճել է արծաթե մեդալ 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում, ինչպես նաև ոսկե մեդալ 2011 թվականի ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնության ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg