Մարտին Լյութեր Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Լյութեր Քինգ
Martin Luther King Jr NYWTS.jpg
ԱՄՆ սևամորթական շարժման գործիչ
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ հունվարի 15, 1929 (1929-01-15) (83 տարեկան)
Ծննդավայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
Վախճանի օր՝ Ապրիլի 4, 1968
Վախճանի վայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ

Մարտին Լյութեր Քինգ (հունվարի 15, 1929, Ատլանտա, Ջորջիա - ապրիլի 4, 1968, Մեմֆիս, Թեննեսի) ― ամերիկացի սևամորթ ճարտարալեզու բապտիստ քարոզիչ, ով առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժում, 1950-ականներից սկսած։ 1964թ. արժանացել է Նոբելյան մրցանակին (խաղաղության բնագավառում), ոչ բռնի դիմադրութան մեթոդներով ռասայական հավասարություն հաստատելու իր սկզբունքների համար։

Մ.Լ. Քինգը կրթություն է ստացել Ատլանտայի Մորհաուզ քոլեջում և ավարտել այն 1948 թվականին, ապա (1951-ին) աստվածաբանության ոլորտում աստիճան է ստացել Փենսիլվանիայի Չեստեր քաղաքի Քրոզեր սեմինարիայից։ 1955-ին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Բոստոնի համալսարանից։ 1954թ. նա դարձավ հոգևորական Ալաբամայի Մոնտգոմերի քաղաքում, որտեղ նա գլխավորեց ռասայական խտրականությամբ ղեկավարվող հասարակական տրանսպորտի զանգվածային բոյկոտը։ Մ.Լ. Քինգը համաամերիկյան հռչակ ձեռք բերեց՝ կազմակերպելով և ղեկավարելով «Քրիստոնեական ղեկավարման հարավային կոնֆերանսը», խրախուսելով քաղաքական ակտիվության ոչ բռնի տակտիկա, ինչպիսին էր 1963թ. «Դեպի Վաշինգտոն Երթը»՝ սևամորթերին քաղաքացիական իրավունքներ շնորհելու պահանջով։

1965-ից սկսած Մ.Լ. Քինգի առաջնորդությունը զիջեց սևամորթերի շարժման ռադիկալ տարրերին, նրա փորձերը՝ քաղաքական պայքարում ներառել բոլոր ռասաների ներկայացուցիչներին ձախողվեցին, և նա սպանվեց (ենթադրաբար՝ ռասիստների կողմից) 1968 թ. ապրիլի 4-ին, Մեմֆիսում։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. V, Page 817
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով