Հենրի Դեյվիդ Թորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Դեյվիդ Թորո

Henry David Thoreau.jpg

Ծնվել է հուլիս 12, 1817 թ.
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոնկորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել է մայիս 6, 1862 թ.
Մասնագիտություն գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ, նատուրալիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրթություն Հարվարդի համալսարան (1833-1837)
Ստեղծագործական շրջան 1836—1860
Ստորագրություն Appletons' Thoreau Henry David signature.jpg
Թորոյի տունը Մասաչուսեթսում. 1889թ.

Հենրի Դեյվիդ Թորո (անգլ.՝ Henry David Thoreau, հուլիս 12, 1817թ. - մայիս 6, 1862թ., Կոնկորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի գրող, փիլիսոփա, հասարակական գործիչ, նատուրալիստ։ 19-րդ դարի տրանսցենդենտալ իդեալիզմի կարկառուն ներկայացուցիչներից է։ Հատկապես նշանակալի են նրա «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գիրքը, որում հեղինակը ներկայացնում է առանձնության մեջ, բնության գրկում անցկացրած տարիների իր փորձառությունը և «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» էսսեն, որում նա իր անհամաձայնությունն է հայտնում իշխանությունների որդեգրած կառավարման սկզբունքներին։

Կյանքը[խմբագրել]

Հենրի Դեյվիդ Թորոն ծնվել է Կոնկորդի ֆերմերային տնտեսություններից մեկում՝ մատիտագործ Ջոն Թորոյի և Սինդիա Դանբերի ընտանիքում (Թորոների առանձնատունն այժմ վերականգնված է և բաց այցելուների առջև)։ Հասակ առնելով իր ավագ եղբոր՝ Ջոնի և քույրեր Հելենի ու Սոֆիայի հետ, պատանի Թորոն 16 տարեկան հասակում ընդունվում է Հարվարդի համալսարան, որտեղ ուսանում է փիլիսոփայություն, հռետորություն, մաթեմատիկա և այլ գիտություններ։ Հրաժարվելով դիպլոմի ստացման համար դրամական տուրք վճարելուց Թորոն չի շարունակում ուսումը մագիստրատուրայում՝ նախընտրելով հասարակ ուսուցչությունը։

Թորոն 1837թ.-ին սկսում է դասավանդել Կոնկորդի հանրային դպրոցում, սակայն մի քանի շաբաթ անց հեռացվում է աշխատանքից՝ աշակերտների նկատմամբ մարմնական պատժի կիրառումից հրաժարվելու պատճառով։ Եղբոր՝ Ջոնի հետ համատեղ ջանքերով բացված քերականական դպրոցը նույնպես երկար չի գոյատևում վերջինիս մահվան պատճառով, ուստի գրողը վերադառնում է իր ծննդավայր, ուր շարունակում է հոր աշխատանքը մատիտագործական արհեստանոցում և զբաղվում է ֆերմերային տնտեսությամբ։

Կոնկորդի խաղաղ միջավայրը պարարտ հող ստեղծեց Թորոյի գրական գործունեության համար։ 1845-1847թթ.-ին Թորոն առանձնության մեջ ապրում է Ուոլդենյան անտառում իր իսկ ձեռքերով կառուցված խրճիթում, սեփական ուժերով հայթայթելով կյանքի համար անհրաժեշտ ամեն բան։ Այս տարիների ընթացքում ձեռք բերված փորձառության մասին Թորոն գրել է 1854թ.-ին՝ «Ուոլդեն կամ կյանքն անտառում» գրքում։ Այս շրջանում ավելի հստակ գծագրություն են ստանում նաև Թորոյի հասարակական հայացքները։ 1846թ.-ին գրողը ձերբակալվում և մեկ օր բանտում է անցկացնում հարկեր վճարելուց հրաժարվելու պատճառով։ Կառավարող մարմինների հանդեպ տածած դժգոհությունը և իր քննադատական հայացքները Թորոն շարադրում է «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» էսսեում։

19-րդ դարի 50-ականներին Թորոն մի շարք ճանապարհորդություններ է կատարում ԱՄՆ-ի տարածքով մեկ, տպագրվում է պատմա-բանասիրական և բնագիտական հանդեսներում, ստեղծագործում։

Թորոն վախճանվում է 1862թ.-ի մայիսի 6-ին, 44 տարեկան հասակում՝ տարիներ տևած տուբերկուլյոզի և բրոնխիտի սրման պատճառով։ Գրողի մարմինն ամփոփվում է ընտանեկան գերեզմանոցում, սակայն տարիներ անց, համընդհանուր ճանաչումից հետո, վերջնական հանգրվան է ստանում Կոնկորդի քաղաքային պանթեոնում։

Գրական ժառանգությունը և հայացքների ազդեցությունը[խմբագրել]

Թորոյի փիլիսոփայությանը, քաղաքականությանը և պատմությանը վերաբերող գրվածքները, գրական ստեղծագործությունները և էսսեները բնագրում շուրջ 20 ստվար հատոր են կազմում, սակայն Թորոյի գրական ժառանգությունը հայերեն թարգմանված է հատվածաբար։

Իբրև հասարակական գործիչ Թորոն եղել է Աբոլիցիոնիզմի ջատագով, բնապահպանական շարժման նախակարապետ, գաղափարներ է հայտնել հարկերի, զինված ուժերի ու իշխանական կառույցների վերացման, գիտա-տեխնիկական առաջընթացի արգելակման և քաղաքացիական ինքնագիտակցության վերականգնման վերաբերյալ, որոնք մեծ ազդեցություն են գործել Լև Տոլստոյի, Մահաթմա Գանդիի և Մարտին Լյութեր Քինգի հայացքների վրա։

Մեծերը Թորոյի մասին[խմբագրել]

Aquote1.png Իմ ուսանողական տարիներին ես առաջին անգամ ընթերցեցի Հենրի Դեյվիդ Թորոյի «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» էսսեն: Գրքում հանդիպելով այս խիզախ ամերիկացու հարկեր վճարելուց հրաժարման և Մեքսիկան ստրկացնող պատերազմը ջատագովելուն բանտը գերադասելու որոշման հետ, ես առաջին շփումն ունեցա բռնությունից զերծ ընդդիմության տեսության հետ: Ես այնքան ցնցված էի չար համակարգի հետ համագործակցությունից հրաժարվելու գաղափարից, որ վերընթերցեցի երկը մի քանի անգամ: Ես համոզվեցի, որ չարիքի հետ համագործակցությունից հրաժարումը նույնքան կարևոր բարոյական պարտավորություն է, ինչպիսին բարուն օժանդակություն ցուցաբերելն է... Ոչ մի անձ Թորոյի պես պերճախոս և նախանձախնդիր կերպով չի շարադրել այս գաղափարը:
Մարտին Լյութեր Քինգ. «Ինքնակենսագրություն»
Aquote2.png


Aquote1.png Թորոն մեծ գրող, փիլիսոփա, բանաստեղծ էր և միևնույն ժամանակ՝ ամենագործնական մարդը, այսինքն՝ նա երբեք չէր ուսուցանում մի բան, որը չէր գործնականացրել իր կյանքում: Նա ամենամեծ և ամենաբարոյական մարդկանցից է, ում երբևէ ծնունդ է տվել Ամերիկան: Ստրկատիրության դեմ պայքարի հասունացման շրջանում Թորոն գրեց «Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը» նշանավոր էսսեն: Թորոն բանտ գնաց հանուն իր սկզբունքների և տառապող մարդկության, հետևաբար՝ նրա էսսեն սրբագործված էր տառապանքով: Ավելին, այն գրված է բոլոր ժամանակների համար և նրա խորաթափանց տրամաբանությունն անհերքելի է...
Մահաթմա Գանդի. «Պասսիվ ընդդիմադիրների համար»
Aquote2.png


Aquote1.png Ես հպարտորեն համարում եմ ինձ մեծն Թորոյի աշակերտը...
Ջոն Մյուր. «Հուշեր»
Aquote2.png


Aquote1.png Թորոն ոչ թե ցանկանում է ներկայացնել տկար և ճշմարտությանը հակառակվող իշխանության դեմ պայքարի առանձին օրինակներ, այլ պարզորոշ կերպով ցուցադրում է մեզ, թե ինչպես է այդ պայքարը վերածվում մարդու պարտավորության իբրև մարդ...
Մարտին Բուբեր. «Մարդու պարտավորությունն իբրև մարդ»
Aquote2.png


Մատենագրությունը[խմբագրել]

Էսսեներ[խմբագրել]

  1. Աուլուս Պերսիուս Ֆլակկուս (անգլ.՝ Aulus Persius Flaccus, 1840)
  2. Զինվորական ծառայություն (անգլ.՝ The Service, 1840)
  3. Արշավ դեպի Վաչուսեթ լեռը (անգլ.՝ A Walk to Wachusett, 1842)
  4. Վերադարձվելիք դրախտը (անգլ.՝ Paradise (to be) Regained, 1843)
  5. Կալվածատերը (անգլ.՝ The Landlord, 1843)
  6. Սըր Ուալտեր Ռալին (անգլ.՝ Sir Walter Raleigh, 1843)
  7. Ազատության ազդարար (անգլ.՝ Herald of Freedom, 1844)
  8. Ուենդել Ֆիլիպսը նախքան Կոնկորդի վարժարանը (անգլ.՝ Wendell Phillips Before the Concord Lyceum, 1845)
  9. Բարենորոգումը և բարենորոգիչները (անգլ.՝ Reform and the Reformers, 1846-1848)
  10. Թոմաս Կարլայլը և նրա երկերը (անգլ.՝ Thomas Carlyle and His Works, 1847)
  11. Ընդդիմություն քաղաքացիական իշխանությանը կամ Քաղաքացիական անհնազանդություն (անգլ.՝ Resistance to Civil Government, 1849)
  12. Ճանապարհորդություն դեպի Կանադա (անգլ.՝ An Excursion to Canada, 1853)
  13. Ստրկությունը Մասաչուսեթսում (անգլ.՝ Slavery in Massachusetts, 1854)
  14. Կոչ՝ ուղղված կապիտան Ջոն Բրաունին (անգլ.՝ A Plea for Captain John Brown, 1859)
  15. Նոթեր՝ արված Ջոն Բրաունի կախաղան բարձրացվելուց հետո (անգլ.՝ Remarks After the Hanging of John Brown, 1859)
  16. Ջոն Բրաունի վերջին օրերը (անգլ.՝ The Last Days of John Brown, 1860)
  17. Զբոսանք (անգլ.՝ Walking, 1861)
  18. Աշնանային երանգներ (անգլ.՝ Autumnal Tints, 1862)
  19. Վայրի խնձորներ. Խնձորի ծառի պատմությունը (անգլ.՝ Wild Apples: The History of the Apple Tree, 1862)
  20. Շրջագայություններ (էսսեների շարք) (անգլ.՝ Excursions (anthology) (հետմահու), 1863)
  21. Կյանք առանց սկզբունքների (անգլ.՝ Life Without Principle (հետմահու), 1863)
  22. Գիշերը և լուսնի ցոլանքը (անգլ.՝ Night and Moonlight (հետմահու), 1863)

Գրքեր[խմբագրել]

  1. Կոնկորդ և Մերիմաք գետերի վրա անցկացրած մեկ շաբաթը (անգլ.՝ A Week on the Concord and Merrimack Rivers, 1849)
  2. Ուոլդեն կամ կյանքն անտառում (անգլ.՝ Walden or Life in the Woods, 1854)
  3. Մայնի անտառները (անգլ.՝ The Maine Woods (հետմահու), 1864)
  4. Քոդի հրվանդանը (անգլ.՝ Cape Cod (հետմահու), 1865)

Նամականի[խմբագրել]

  1. Նամակներ տարբեր անձանց (անգլ.՝ Letters to Various Persons, կազմված է Թորոյի մահվանից հետո, Էմիլի Դիքինսոնի կողմից, 1865)

Նկարներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են