Մարկոս Պորկիոս Ավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կատոն (այլ կիրառումներ)
Կատոն Մարկոս Պորկիոս Ավագ
Marcus Porcius Cato Major
Կատոն Մարկոս Պորկիոս Ավագ
 
Ծննդյան օր մ. թ. ա. 234 թվական
Ծննդավայր Տուսկուլում, Հռոմեական հանրապետություն
Վախճանի օր մ.թ.ա. 149 թվական
Վախճանի վայր Հռոմեական հանրապետություն

Կատոն Մարկոս Պորկիոս Ավագ (լատ.՝ Marcus Porcius Cato Major, մ. թ. ա. 234-149 թվականներ), հռոմեացի քաղաքական գործիչ, գրող։ Վարել է պետական բարձր պաշտոններ։

Արտահայտել է ստրկատիրական ավագանու շահերը։ Պունիկյան 3-րդ պատերազմի նախօրեին պահանջել է կործանել Հռոմի առևտրական մրցակից Կարթագենը։ Հին հռոմեական սովորույթների կողմնակից էր և ազնվականության արտոնությունների պաշտպան։

Պահպանվել է Կատոնի «Երկրագործություն» տրակտատը (մինչև մեր օրերը լրիվ պահպանված առաջին արձակ ստեղծագործությունը հռոմեական գրականության մեջ), որը Հին Հռոմի տնտեսության ուսումնասիրման կարևոր աղբյուր է։

Գրականություն[խմբագրել]

  • При написании этой статьи использовался материал из Энциклопедического словаря Брокгауза и Ефрона (1890—1907).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png