ԼԳԲՏ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԼԳԲՏ (լատիներեն տառերով LGBT), անգլերեն հապավում կազմված Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ և Տրանսգենդեր (Lesbian, Gay, Bisexual and Transgender) բառերի սկզբնատառերից: Այն օգտագործվում է որպես համասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր մարդկանց հավաքական անուն։ Հայերենում գործածվում է նաև «ԼԳԵՓ» թարգմանական տարբերակը (Լեսբուհի, Գեյ, Երկսեռական, Փոխսեռական)։

[խմբագրել] Այլ տարբերակներ

Անգլերենում և այլ լեզուներում գործածվում են նաև այլ տարբերակներ՝ «ԼԳԲՏՔ» (Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Քվիր) կամ «ԼԳԵՓՔ», ավելի հազվադեպ՝ «ԼԳԲՏՏՏՔ»՝ Լեսբուհի, Գեյ, Բիսեքսուալ, Տրանսգենդեր, Տրանսսեքսուալ, Տրանսվեստիտ, Քվիր: Գործածական են նաև նույն տերմինի այլ տարբերակներ՝ «ԳԼԲՏ», «ԳԼԲՏՔ», և այլն:

[խմբագրել] ԼԳՏԲ իրավունքներ

Որոշ արևմտյան երկրներում գործածական է այսպես կոչված «ԼԳՏԲ իրավուքներ» եզրը։ Այդ իրավունքների տակ մասնավորապես հասկացվում են.

  • Սեռական հարաբերությունների ազատություն
  • Պաշտպանություն խտրականությունից
  • Համասեռական ամուսնության իրավունք
  • Երեխա որդեգրելու իրավունք
  • Կենսաբանական սեռը փոխելու իրավունք

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով