Ջոն Ֆիցջերալդ Քենեդի
| Ջոն Ֆիցջերալդ Քենեդի | |
| John Fitzgerald Kennedy | |
| ԱՄՆ-ի 35-րդ նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | հունվար 20, 1961 |
|---|---|
| Լքեց պաշտոնը՝ | նոյեմբեր 22, 1963 |
| Փոխնախագահ՝ | Լինդոն Ջոնսոն |
| Կուսակցություն՝ | Դեմոկրատ |
| Նախորդող՝ | Դուայթ Էյզենհաուեր |
| Հաջորդող՝ | Լինդոն Ջոնսոն |
| Ծննդյան օր՝ | մայիս 29, 1917 |
| Ծննդավայր՝ | Բրուկլին, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | նոյեմբեր 22, 1963 |
| Վախճանի վայրը՝ | Դալաս, Տեխաս, ԱՄՆ |
| Երեխաներ՝ | Առաբելլա
Քեռոլայն Ջոն Պատրիկ |
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի (մայիս 29, 1917 – նոյեմբեր 22, 1963) Ամերիկայի Միացյալ Նահանգների 35րդ նախագահն է։ Այս պաշտոնը զբաղեցրել է հունվար 20, 1961 թվականից մինչև նոյեմբեր 22, 1963։ Ջոն Քենեդին ծնվել է 1917-ի մայիսի 29-ին, Մասաչուսեթս նահանգում: Հայրը Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում՝ անվտանգության ծառայության պետը, վալյուտային և ծովային հանձնաժողովների ղեկավարը, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը: Գերազանց ավարտելով Հարվադի համալսարանը, նա աշխատանքի անցավ հոր մոտ՝ իբրև գործավար և ստացավ գործնական գիտելիքներ: Հաղթելով 1947-ի Կոնգրեսի ընտրություններում, նա դարձավ ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1952-ին՝ արդեն սենատոր էր: 1957թվականին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում: 1960-ին Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջադրվեց նախագահի թեկնածու և ձայների փոքր մեծամասնությամբ ընտրություններում հաղթեց: Իր անձնական հատկանիշների շնորհիվ Քենեդին երկրում մեծ ժողովրդականություն էր վայելում: Ջոն Քենեդին սպանվեց 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում:
Արտաքին հղումներ [խմբագրել]