Էլվիս Փրեսլի
| Էլվիս Փրեսլի | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Էլվիս Աարոն Փրեսլի |
| Ծնված | Հունվարի 8, 1935թ. |
| Վախճանված | Օգոստոսի 16, 1977թ. (42 տարեկանում) |
| Ժանրեր | Ռոք 'ն' ռոլ, փոփ, ռոքաբիլի, քանթրի, բլյուզ, գոսպել, R&B |
| Մասնագիտություն | Երգիչ, Երաժիշտ, դերասան |
| Գործունեություն | 1953–1977թթ. |
| Լեյբլ | Sun Records, RCA Victor |
| Կապված | The Blue Moon Boys, The Jordanaires, The Imperials |
| Կայք | elvis.com Ստորագրությունը |
Էլվիս Աարոն Փրեսլի (անգլ.` Elvis Aaron Presley, հունվարի 8, 1935թ. - օգոստոսի 16, 1977թ.), առավել հայտնի պարզապես որպես Էլվիս, եղել է 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր ամերիկացի երգիչներից: Փրեսլիին հաճախ կոչում էին «Ռոքն'ռոլի արքա» ("King of Rock and Roll"): Նրա փառքը շարունակվում է մահվանից հետո: Եղել է նաև կինոդերասան:
Բովանդակություն |
Կյանքը [խմբագրել]
Փրեսլին ծնվել է 1935թ.-ի հունվարի 8-ին` ԱՄՆ Միսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում: 13 տարեկանում ընտանիքը տեղափոխվում է Թենեսի նահանգի կենտրոն Մեմֆիս քաղաք: Փրեսլին եղել է «ռոքաբիլի» կոչվող երաժշտական ոճի առաջին երաժիշտ-ջատագովներից:Էլվիսի թողարկած առաջին սինգլը` "Heartbreak Hotel"-ը դառնում է հիթային կատարում և այմ էլ համարվում է ռոք'ն'ռոլի գոհարներից մեկը:
1958թ.-ին Էլվիս Փրեսլին անցնում է զինվորական ծառայության և ուղարկվում Գերմանիա: 2 տարի անց նա պատվով զորացրվում է բանակից և վեևադառնում Միացյալ Նահանգներ: 1967թ.-ին Էլվիսն ամուսնանում է Պրիսցիլլա Փրեսլի հետ, ում հետ նա ծանոթացել էր Գերմանիայում: Իրենց համատեղ կյանքում զույգն ունենում է 1 դուստր` Լիզա Մարի Փրեսլին: Վերջինս հետագայում ամուսնանում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի հետ:
1973թ.-ին զույգն ամուսնալուծվում է: Այդ ժամանակներում Էլվիսն արդեն տրվել էր թմրադեղերին: 1977թ.-ին Էլվիսին հայտնաբերում են մահացած վիճակում` իր բնակարանի բաղնիքում:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Էլվիս Փրեսլի IMDb էջ
- Elvis Presley Enterprises «Էլվիս Փրեսլի» ապրանքանիշի պաշտոնական կայքը
- Elvis Resources - Հարցազրույցներ և նյութեր Էլվիս Փրեսլիի մասին