Ռենդի Օրտոն
| Ռենդի Օրտոն Randy Orton |
|
Ռենդի Օրտոնը «Հարգանքի տուրք զորքերին» իրադարձության ժամանակ |
|
| Իրական անուն | Ռենդալ Օրտոն |
|---|---|
| Ռինգային անուն(ներ) | Ռենդի Օրտոն |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Իրական քաշ | 111 կգ (245 ֆունտ) |
| Իրական հասակ | 193 սմ (6.4 ոտնաչափ) |
| Ծննդյան թվական | Ապրիլի 1, 1980 |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Կովբոյ Բոբ Օրտոն South Broadway Athletic Club Ohio Valley Wrestling |
| Դեբյուտ | Մարտի 18 2000 |
Ռենդալ Քիթ «Ռենդի» Օրտոն (անգլ.՝ Randal Keith "Randy" Orton, ծնվ. ապրիլի 1, 1980), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, ով հանդես է գալիս WWE կազմակերպության Smackdown ապրանքանիշում: Օրտոնը երրորդ սերնդի ըմբշամարտիկ է, նրա պապը Բոբ Օրտոն ավագը, նրա հայրը` Կովբոյ Բոբ Օրտոնը, ինչպես նաև` հորեղբայրը Բերի Օրտոնը նույնպես մրցել են պրոֆեսիոնալ ըմբշամարտի արդյունաբերությունում:
WWE-ի պայմանագիր կնքելուց հետո Օրտոնը դառնում է «Էվոլյուշն» խմբավորվան անդամ (Ռիկ Ֆլեյրի, Բատիստայի և Թրիփլ Էյչի հետ), որից հետա նա հաղթում է WWE միջմայրցամաքային տիտղոսը` առաջին տիտղոսը WWE-ում: Օրտոնը նաև ձեռք բերեց «լեգենդասպան» մականունը, քանի որ հարձակվում էր արդյունաբերության վետերանների և փառքի սրահի անդամների վրա: 24 տարեկան հասակում Օրտոնը դարձավ WWE-ի պատմության մեջ ամենաերիտասարդ ծանրքաշային չեմպիոնը: Դրանից հետո Օրտոնը դուրս է գալիս «Էվոլյուշն»-ից և, սկսվում է հակամարտություն նրա և նախկին թիմակիցների միջև:
2006 թ-ին Օրտոնը միավորում է ուժերը Էդջի հետ և ձևավորում Rated-RKO թիմը: Միասին նրանք դառնում են աշխարհի թիմային չեմպիոն: Թիմը լուծարվում է 2007 թ-ի կեսերին, որից հետո Օրտոնը դառնում է կրկնակի WWE չեմպիոն` 1 երեկոյի ընթացքում:2008 թ-ին Օրտոնը ձևավորում է նոր թիմ` The Legacy` Քոդի Ռոուդզի և Թեդ Դիբիասիի հետ: Թիմը գույությունը շարունակում է մինչև 2010 թ-ը: Ընդհանուր առմամբ` Ռենդի Օրտոնը WWE-ում հաղթել է 11 չեմպիոնական տիտղոսներ, 9 անգամ եղել է աշխարհի չեմպիոն,(3 անգամ աշխարհի ծանրքաշային չեմպիոն, 6 անգամ WWE չեմպիոն), ինչպես նաև հաղթել է 2009թ.-ի «Թագավորական կռիվը» (անգլ.՝ Royal Rumble)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Ռենդի Օրտոնը WWE.com կայքում:
- Ռենդի Օրտոնը Online World of Wrestling կայքում:
- Slam! Կենսագրություններ և արխիվներ