WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ

Մանրամասներ
Ստեղծվել էՀունվարի 11, 1991
Հեռացվել էԴեկտեմբերի 9, 2001 (միավորում WWF տիտղոսի հետ)
ԿազմակերպությունWCW (հունվարի 11, 1991 – մարտի 26, 2001)
WWF (մարտի 26, 2001 – դեկտեմբերի 9, 2001)
Այլ անվանում
  • WCW աշխարհի չեմպիոնատ
  • WCW չեմպիոնատ
  • Աշխարհի չեմպիոնատ

WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (անգլ.՝ WCW World Heavyweight Championship), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) նախկին բարձրագույն չեմպիոնական տիտղոս «World Championship Wrestling» (WCW), իսկ ավելի ուշ՝ «World Wrestling Federation» (WWF) կազմակերպությունում։ «WCW»-ում տիտղոսը գործել է 1991 թվականից մինչև 2001 թվականը։ «World Wrestling Federation Entertainment» (այժմ՝ «WWE») կազմակերպության կողմից «WCW»-ն ձեռք բերելուց հետո տիտղոսը տեղ է գտնում «WWF»-ում՝ դառնալով առաջնության երկրորդ ծանրքաշային տիտղոսը։ Ավելի ուշ WCW և WWF տիտղոսները միավորվում են անվիճարկելի WWF չեմպիոնական տիտղոս[1] անվան ներքո։ 2002 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծվում է WCW տիտղոսին արտաքնապես նման Աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. WCW աշխարհի չեմպիոնատ, «WWE.com», վերցված է սեպտեմբերի 5, 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]