World Championship Wrestling

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
World Championship Wrestling
Դաբլյու-Սի-Դաբլյուի լոգոն
Տեսակը 1988-1996` մասնավոր
(«Turner Broadcasting System» ընկերության ստորաբաժանում)
1996՝ հանրային
(«Time Warner-TBS» ստորաբաժանում)
2001՝ հանրային
(«WWE, Inc.»-ի սեփականություն)
Հիմնադրվել է Հոկտեմբերի 11, 1988
Հիմնադիր(ներ) Թեդ Թըրներ
Գլխամասերը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա,Ջորջիա, ԱՄՆ
Գլխավոր անձինք Թեդ Թըրներ
(սեփականատեր, 1988-2001)
Էրիկ Բիշոֆ
(տարբեր ղեկավարական պաշտոններ, 1993-1999; 2000)
Արդյունաբերություն Պրոֆեսիոնալ ըմբշամարտ, սպորտային ժամանց
Parent Turner Broadcasting System
(1988–1996)
Time Warner
(1996–այժմ, որպես իրավաբանական անձ)
WWF (WWF Libraries Inc.)
(2001–այժմ)
Սեփականատեր Թեդ Թըրներ (1988–2001)
Վինս Մաքմահոն (2001-այժմ)
Վեբ-կայքը wwe.com/classics/wcw
Կլանվել է Մարտի 26, 2001
(ակտիվների ամբողջական վաճառք)


«Դաբլյու-Սի-Դաբլյու» (անգլWCW [World Championship Wrestling, թարգմանաբար՝ «Ըմբշամարտի աշխարհի առաջնություն»]), պրոֆեսիոնալ ըմբշամարտի ամերիկյան նախկին կազմակերպություն։ Սկզբնապես գործել է որպես «National Wrestling Alliance» (NWA) համազգային ռեստլինգ-պրոմոշենի տարածքային ստորաբաժանում։ 1988 թվականի հոկտեմբերի 11-ին վաճառվել է մեդիա մագնատ Թեդ Թըրներին, և սեփականության իրավունքը հանձնվել «Turner Broadcasting System» ընկերությանը։ Կարճ ժամանակ կրել է «Universal Wrestling Corporation» (UWC) անվանումը։

1990-ականների կեսերին «WCW»-ին հաջողվում է ներքին կայունություն ապահովել, որում մեծ ներդրում են ունենում գործադիր պրոդյուսեր Էրիկ Բիշոֆի մշակած ռազմավարական քայլերը։ Ընկերությունը սառը պատերազմ է հայտարարում ըմբշամարտի արդյունաբերության հսկա համարվող «World Wrestling Federation» (այժմ՝ World Wrestling Entertainment) կազմակերպությանը՝ թողարկելով «Nitro» կոչվող շաբաթական հեռուստաշոուն, որն սկսվում է ցուցադրվել երկուշաբթի օրերին և նույն ժամին, ինչ որ «WWF»-ի այցեքարտային «Monday Night Raw» շոուն։ Մրցակից հաղորդումների վարկանիշային պայքարն ստանում է «Երկուշաբթի օրերի պատերազմներ» (Monday Night Wars) անվանումը։ Այնուամենայնիվ 90-ականների մայրամուտին ընկերությունը սկսում է թուլացնել դիրքերը՝ անկում գրանցելով թե՛ ֆինանսապես, և թե՛ անբարեհաջող սցենարային լուծումներով։ Ի վերջո «WCW»-ն կանգնում է սնանկացման եզրին, և 2001 թվականին ընկերությունն ամբողջապես վաճառվում է մրցակից «WWF»-ին[1][2]։

Ներկայումս «WCW»-ի թողած ժառանգությունը՝ հաղորդումները, փեյ-փեր-վյու իրադարձությունները, լուսանկարները և մտավոր սեփականության մի շարք այլ տեսակներ ամբողջապես պատկանում է «WWE»-ին[3]։

Ընկերության գլխամասը տեղակայված է եղել Ջորջիա նահանգի վարչական կենտրոն Ատլանտայում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գրին, Ջորդան (2005-12-14)։ «Ես հայտնի ծեծ ուտող էի: Կարոլինյան ռեստլինգի փառահեղ և ողբերգական պատմությունը»։ «Ես շաբաթաթերթ»։ http://www.georgesouth.com/press/051214_YESweekly.htm։ 
  2. Ասայել, Շոն; Մունիհեմ, Մայք (2002-07-16)։ Սեքս, կեղծիք և հեդլոկ: Վինս Մաքմահոնի և «World Wrestling Federation»-ի իրական պատմությունը։ «Քրաուն փաբլիշերս», 252։ ISBN 0-609-60690-5։ 
  3. http://www.sec.gov/Archives/edgar/data/1091907/000120677408000468/exhibit21-1.htm

Արտաքին հղումներ[խմբագրել]