Մտավոր սեփականություն
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մտավոր սեփականություն - օրենքով ամրագրված իրավունքներ, որոնք ամենալայն իմաստով վերաբերում են արդյունաբերության, գիտության, գրականության և արվեստի ոլորտներում մտավոր գործունեության արդյունքներին, ինչպես նաև դրանց հավասարեցված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցներին:
Մտավոր սեփականությունը ընդունված է բաժանել երկու հիմնական ոլորտի` արդյունաբերական սեփականության և հեղինակային իրավունքի:
Արդյունաբերական սեփականություն ասելով հիմնականում հասկանում են գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և դրանց հավասարեցված` սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների, ծագման նշումների կամ ծագման տեղանունների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության կանխման իրավունքը:
Հեղինակային իրավունքը հիմնականում գործում է գրական, երաժշտական, արվեստի, լուսանկարչական և տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ, որը որոշակի ժամանակահատվածում որոշակի իրավունքներ է վերապահում դրանց հեղինակներին` թույլատրելու կամ արգելելու իրենց ստեղծագործության այս կամ այն ձևի օգտագործումը:
Քննադատություն[խմբագրել]
Ըստ Ռիչարդ Սթոլմանի, «մտավոր սեփականություն» արտահայտությունը առաջացել է բավականին տարբեր օրենքների՝ հեղինակային իրավունքների, արտոնագրերի, և ապրանքանիշերի և տասնյակ այլ օրենքների միասին վերցնելուց, որը և հակում է առաջացնում դրանց որպես ֆիզիկական սեփականության վերբերվել: Հեղինակային իրավունքների, արտոնագրերի, և ապրանքանիշերի օրենքները ֆիզիկական սեփականության օրենքներին նման չեն, և դա նույնիսկ այդ օրենքների փիլիսոփայականության դեմ է, սակայն արտահայտությունը նման հակում է առաջացնում: Այդ պատճառով էլ, Սթոլմանը առաջարկում է միանգամայն ձերբազատվել այդ արտահայտությունից: Սթոլմանը նշում է, որ ըստ Պրոֆ. Մարկ Լեմլիի, ով Սթանֆորդի Իրավական համալսարանում է աշխատում, «մտավոր սեփականություն» արտահայտությունը լայնատարած օգտագործում գտավ 1967 թվականի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (անգլերեն՝ World Intellectual Property Organization) հիմնադրումից հետո: Ամենաշատը սկսեց օգտագործվել 1990-ից:[1]
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Ռիչարդ Սթոլման։ «Ասացի՞ք «մտավոր սեփականություն» (անգլերեն)»։ http://www.gnu.org/philosophy/not-ipr.html։ Վերցված է 2010-12-26։