Ռիկ Ֆլեյր
| Ռիկ Ֆլեյր Ric Flair |
|
Ռիկ Ֆլեյրը WWE-ի փառքի սրահի արարողության ժամանակ |
|
| Ռինգային անուն(ներ) | Ռիկ Ֆլեյր Սև կարիճ Ռեմբլին Ռիկի Ռոուդզ |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 110 կգ |
| Հայտարարվող հասակ | 185 սմ |
| Ծննդյան թվական | Փետրվարի 25, 1949թ. |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Վերն Գան |
| Դեբյուտ | Դեկտեմբերի 10, 1972թ. |
Ռիչարդ Մորգան Ֆլեր (անգլ.` Richard Morgan Fliehr, ծնվ.` փետրվարի 25, 1949թ.), առավել հայտնի որպես Ռիկ Ֆլեյր (Ric Flair) կամ «Բնության որդի» ("The Nature Boy"), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, ով համարվում է բոլոր ժամանակների մեծագույն ըմբիշներից մեկը: Ֆլեյրի պրոֆեսիոնալ կարիերան արդեն հատել է 40 տարու սահմանը: Ունեցել է հաջողված կարիերա այնպիսի պրոմոշեններում, ինչպիսիք են National Wrestling Alliance-ը (NWA), World Championship Wrestling-ը (WCW), Total Nonstop Action Wrestling-ը (TNA) և World Wrestling Federation/Entertainment (այժմ պարզապես` WWE): Պաշտոնական աղբյուրներով Ֆլեյրը 16 անգամ եղել է աշխարհի չեմպիոն (7 անգամ NWA չեմպիոն, 7 անգամ WCW չեմպիոն և երկու անգամ WWF չեմպիոն): Չնայած աղբյուրները տարբեր տեղեկություններ են տալիս, սակայն Ֆլեյրը պնդում է, որ նա 21 անգամ է եղել աշխարհի չեմպիոն:
Ֆլեյրը 2008թ.-ին առաջադրվում է WWE-ի փառքի սրահ` որպես անհատական ըմբիշ, իսկ 2012-ին արդեն որպես «Չորս ձիավորներ» (Four Horsemen) խմբավորման անդամ: Նաև NWA-ի փառքի սրահի անդամ է:
Ունի 2 դուստր և 2 որդի, որոնցից Դեյվիդ Ֆլեյրը նույնպես հանդիսանում է պրոֆեսիոնալ ըմբիշ: