Սկոտ Հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոտ Հոլ
Scott Hall
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 130 կգ (287 ֆունտ)
Հայտարարվող հասակ 201 սմ (6.7 ոտնաչափ)
Ծննդյան թվական հոկտեմբերի 20, 1958 (1958-10-20) (53 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չուլուոտա, Ֆլորիդա, ԱՄՆ
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չուլուոտա, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ Հիրո Մաթսուդա
Ալ Սնոու
Բարրի Վինդհեմ
Մայք Ռոտունդա
Քրիստոֆեր Ադամս
Դեբյուտ Հոկտեմբերի 13, 1984թ.

Սկոտ Հոլը (անգլ.` Scott Hall, ծնվ.` հոկտեմբերի 20, 1958թ.) ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է, ով ունեցել է շոշափելի կարիերա և հանդես է եկել բազմաթիվ կազմակերպություններում, որոնցից կարելի է առանձնացնել Ռեստլինգի համաշխարհային ֆեդերացիան (WWF)` 90-ականների սկզբին և կեսերին, որտեղ նա հանդես էր գալիս Ռեյզոր Ռամոն ռինգային անվամբ, ինչպես նաև Ռեստլինգի համաշխարհային չեմպիոնատը (WCW)` 90-ականների վերջերին և 2000-ականների սկզբին` հանդես գալով իրական անվամբ: 2000-ականների վերջերից սկսած Հոլը պայքարում է և փորձում հաղթահարել ալկոհոլիզմը և թմրամոլությունը, որոնցով նա դեռ տառապել էր ակտիվ ըմբշամարտիկ լինելու տարիներին:

WCW-ում անցկացրած տարիներին Սկոտ Հոլը դարձավ "Նոր Համաշխարհային Կարգուկանոն"(անգլ.` New World Order, կրճատ` nWo) խմբավորման հիմնադիր անդամներից մեկը` երկար տարիների ընկեր Քեվին Նեշի և Հալկ Հոգանի հետ:

Ռինգից դուրս Հոլը եղել է The Kliq կոչվող խմբավորման անդամ, որը շատ հաճախ գաղտնի կերպով խախտում էր շոուների սցենարները:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Commons-logo.svg
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով