WWE Միացյալ Նահանգների չեմպիոնատ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WWE միացյալ նահանգների չեմպիոնատ (անգլ.`WWE United States Championship), ռեստլինգային չեմպիոնական տիտղոս WWE-ում: Սկզբնական շրջանում տիտղոսը պատկանել է NWA(National Wrestling Alliance), այնուհետև` WCW (World Championship Wrestling) կազմակերպություններին: Այժմ այն ծառայում է որպես երկրորդական կարգի տիտղոս Raw ապրանքանիշում:
Այս չեմպիոնատը գործածվում է գլխավորապես պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումներում, որտեղ հակառակորդները կատարում են նախապես մշակված սցենարներ և ուղղակիորեն չեն մրցակցում միմյանց հետ: