Վերջին մարտիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին մարտիկ
The Ultimate Warrior

Մարտիկը մահվանից 1 օր առաջ,
«Raw» հաղորդման ժամանակ
Իրական անուն Ջեյմս Բրայան Հելվիգ
James Brian Hellwig
Ռինգային անուն(ներ) Սայրի վազորդ Ռոք[1]
Դինգո Մարտիկ[1]
Ջիմ «Արդարություն» Հելվինգ [1]
Վերջին մարտիկ
Մարտիկ[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 125 կգ [1]
Հայտարարվող հասակ 1,88 մ [1]
Ծննդյան թվական Հունիսի 16, 1959
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քրոուֆորդսվիլ, Ինդիանա, ԱՄՆ
Վախճանի թվական Ապրիլի 8, 2014
(54 տարեկան)
Վախճանի վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սկոտսդեյլ, Արիզոնա, ԱՄՆ
Մարզիչ Բիլ Անդերսոն
Ռիք Բասման
Ռեդ Բաստիեն[1]
Դեբյուտ Նոյեմբերի 28, 1985
Կարիերայի ավարտ Նոյեմբեր, 1998
Կայք ultimatewarrior.com

Ջեյմս Բրայան Հելվիգ (անգլ.՝ James Brian Hellwig, հունիսի 16, 1959ապրիլի 8, 2014), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, առավել հայտնի «Վերջին մարտիկ» (The Ultimate Warrior) ռինգային անվամբ։ Առավել նշանակալի կարիերա է ունեցել «World Wrestling Federation» (WWF, 1987-1991, 1992-1996) և «World Championship Wrestling» (WCW, 1998) կազմակերպություններում անցկացրած տարիներին։

Երկու անգամ նվաճել է WWF միջմայրցամաքային տիտղոսը, ինչպես նաև մեկ անգամ դարձել է WWF աշխարհի չեմպիոն՝ «Ռեսլմանիա VI»-ի գլխավոր իրադարձության շրջանակներում պարտության մատնելով Հալկ Հոգանին։

1993 թվականին Հելվիգն օրինական կերպով փոխում է անունը և վերցնում Ուորիոր տարբերակը (Warrior - մարտիկ, ռազմիկ), ինչը նաև կնոջ և երեխաների ազգանունն է։

Ըմբշամարտից Հելվիգը վերջնականապես հեռանում է 1999 թվականին և դառնում հռետորական արվեստի մասնագետ։

Մահացել է սրտի կաթվածից 2014 թվականի ապրիլի 8-ին՝ 54 տարեկանում, WWE փառքի սրահ ընդունվելուց ընդհամենը երեք օր անց։ Մահվանից մոտ 24 ժամ առաջ Հելվիգը հանդես էր եկել «Monday Night Raw» հաղորդաշարի հերթական թողարկմանը և «Վերջին մարտիկի» կերպարով ռինգից շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Վերջին մարտիկի էջը»։ Ռեստլինգի օնլայն աշխարհ։ http://www.onlineworldofwrestling.com/profiles/u/ultimate-warrior.html։ Վերցված է Հունվարի 4, 2008։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]