Գիշերային ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակումբային տիպիկ միջավայր


Գիշերային ակումբը, դիսկոտեկը, կամ պարզապես` ակումբը իրենից ներկայացնում է հասարակական հաստատություն` նախատեսված մարդկանց լիցքաթափման և ժամանցի համար: Գիշերային ակումբը բարերից ու պանդոկներից տարբերվում է այն հանգամանքով, որ ունի նաև պարահրապարակ և դիջեյի խցիկ, որտեղից դիջեյը հզոր ձայնահամակարգի միջոցով տարածում է երաժշտությունը, որոնք հիմնականում լինում են էլեկտրո, ռեգգի, հիփ հոփ, ռոք ոճերում և դրանց ենթաոճերում: Որոշ ակումբներ էլ իրենց հերթին առանձնանում են միայն մեկ երաժշտական ժանրի մեջ: Բացի ձայնագրված երաժշտություններից ակումբներում կարող են նաև ելույթ ունենալ երաժիշտները` իրենց կենդանի կատարումներով:

Ակումբներում կարող են գործել այսպես կոչված ֆեյս կոնտրոլ և դրես կոդ համակարգերը, որոնք սահմանափակում են տարբեր արտաքին տվյալները կամ հագուստային պահանջները չբավարարող անձանց մուտքն ակումբ:

Ակումբներում շատ հաճախ տարբեր առիթներով կազմակերպվում են որոշակի բովանդակություններով երեկույթներ (փարթիներ):

Հայաստանում ակումբային կյանքը համարվում է բավականաչափզարգացած[փա՞ստ]: Երևանում են գտնվում մի շարքհաջողված[փա՞ստ] և իրենց մշտական այցելուներն ունեցող ակումբներ, օրինակ` «Կամին», «Այբարը», «Գաուդին», «Օպերա ակումբը», «Ուան Քլաբը» և այլն: Որոշ ակումբներ երբեմն հրավիրում են հատուկ դիջեյների` ինչպես հայազգի (Դիջեյ Սերժո, Դիջեյ Վակցինա), այնպես էլ այլազգի (Իվ Լառոք, Բոբ Սինքլար և այլք):