Մումբայ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մումբայ (մինչև 1995-ը Բոմբեյ) - քաղաք և նավահանգիստ Հնդկաստանում, Արաբական ծովի ափին։ Մահարաշտրա նահանգի վարչական կենտրոնը։ Միջազգային օդանավակայան։
Բովանդակություն |
[խմբագրել] Անվանումը
Անվանումն առաջացել է Մումբա աստվածուհու անունից, այն աստվածուհու, որին պաշտում էին տեղի ձկնորսները։
[խմբագրել] Կլիման
Մումբայի դիրքը մեղմացնում է նրա կլիման և դարձնում ավելի տանելի, քան նույն լայնության մի ուրիշ քաղաքի կլիման։ Մումբայի համար ամենալավ ժամանակը հոկտեմբերից փետրվարն է, երբ այնքան էլ խիստ շոգ չի լինում։ Դրանից հետո օդը գնալով տաքանում է և հունիսի սկզբներին սկսվում է մուսսոնային անձրևների շրջանը, որը տևում է մինչև սեպտեմբերի վերջը։
[խմբագրել] Պատմությունը
Հայտնի է 16-րդ դարից։ Անցյալում (1661-ից) եղել է բրիտանական գլխավոր ֆակտորիան ու հենակետը Արևմտյան Հնդկաստանում։
[խմբագրել] Աղբյուրներ
- Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Երևան, «Լույս», 1987, էջ 83։