Շոն Մայքլզ
| Շոն Մայքլզ Shawn Michaels |
|
Շոն Մայքլզը 2010թ.-ի «Հարգանքի տուրք զորքերին» իրադարձության ժամանակ |
|
| Ռինգային անուն(ներ) | Շոն Մայքլզ |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Հայտարարվող քաշ | 102 կգ (225 ֆունտ) |
| Հայտարարվող հասակ | 185 սմ (6,1 ոտնաչափ) |
| Ծննդյան թվական | հուլիսի 22, 1965 |
| Ծննդավայր | |
| Ապրելավայր | |
| Մարզիչ | Խոսե Լոտարիո |
| Դեբյուտ | Հոկտեմբերի 16, 1984թ. |
| Կարիերայի ավարտ | Մարտի 28, 2010թ. |
| Կայք | theshawnmichaels.com |
Շոն Մայքլզ (անգլ.` Shawn Michaels, իրական անունը` Մայքլ Շոն Հիքենբոթոմ [Michael Shawn Hickenbottom], ծնվ.` հուլիսի 22, 1965թ.), ամերիկացի թոշակի անցած պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ և հեռուստահաղորդավար: Մայքլզը շուրջ երկու տասնամյակ հանդես է եկել WWE-ում (նախկինում նաև WWF)` 1988թ.-ից մինչև 1998թ.-ը, երբ վնասվածքի պատճառով նա առաջին անգամ թոշակի է անցնում և հաջորդ երկու տարիներին ընկերությունում աշխատում ոչ որպես ըմբշամարտիկ (տանում է այլ դերեր) և 2002թ.-ից 2010թ.-ը` երբ նա վերջնականապես հեռանում է ռինգային ըմբշամարտից: Մայքլզն այժմ վարում է սեփական հեռուստաշոուն, որը հեռարձակվում է ամերիկյան Outdoor Channel մասնագիտական հեռուստաալիքով և կոչվում է «Արկածները Մաքմիլան գետում» (MacMillan River Adventures): 2011թ.-ին ներկայացվել է WWE փառքի սրահ:
WWF-ում Մայքլզը կատարեց իր մեկնարկը որպես թիմային դիվիզիոնի ըմբշամարտիկ` մոտ ընկեր Մարթի Ջենեթիի հետ հանդես գալով որպես «Ռոքերներ» (անգլ.` The Rockers) թիմի անդամ:
Մայքլզը որոշ ժամանակ անց արդեն հանդես է գալիս որպես անհատ ըմբիշ` սկզբում մարմնավորելով բացասական կերպարի (հիլ), այնուհետև դառնալով հանդիսատեսի սիրելի (ֆեյս): Ի վերջո դառնում է առաջին պլանի ըմբշամարտիկ: 1997 թ.-ին Մայքլզը դառնում է D-Generation X (DX) կոչվող խմբակցության անդամ: Խմբի մյուս անդամներն էին Հանթեր Հիրստ Հելմսլին, կին ըմբշամարտիկ Չայնան և Ռիք Ռուդը: Նույն թվականին Մայքլզը մասնակից է դառնում համաշխարհային ռեստլինգի ամենատխրահռչակ իրադարձություններից մեկին, որը պատմության մեջ է մտնում «Մոնրեալյան բանսարկություն» անվանումով (անգլ.` Montreal Screwjob): 2006-ին և 2009-ին Մայքլզը Թրիփլ էյչի հետ վերստեղծում է DX-ը և ունենում նշմարելի հաջողություններ թիմային դիվիզիոնում: Մայքլզը վերջնական թոշակի է անցնում 2010 թ.-ին, երբ Ռեսլմանիայի շրջանակներում պարտվում է Գերեզմանափորին:
Շոն Մայքլզը 4 անգամ եղել է ծանրքաշային չեմպիոն` 3 անգամ հաղթելով WWF չեմպիոնատը և 1 անգամ Աշխարհի ծանրքաշային չեմպիոնատը: Բացի այդ նա 1995 թ.-ի և 1996 թ.-ի Թագավորական կռիվների հաղթողն է: Ռեկորդային 10 անգամ հաղթել է Pro Wrestlin Illustrated հանդեսի Տարվար մարտ անվանակարգը:
Այժմ բնակվում է Սան Անտոնիոյում (Տեխաս նահանգ) կնոջ` Ռեբեկայի և 2 զավակների հետ:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- theshawnmichaels.com - Պաշտոնական կայք
- WWE-ի փառքի սրահի էջ
- Online World of Wrestling էջ