Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ
WWFbalaobrasilia22032007.jpg
Տեսակը Բարեգործական կազմակերպություն
Հիմնադրվել է Ապրիլի 29, 1961
Հիմնադիր(ներ) Արքայազն Բեռնարդ Լիպպե-Բիստերֆելդցի
Գլխամասերը Շվեյցարիա Գլանդ, Շվեյցարիա
Սպասարկվող տարածքը Համաշխարհային
Հասույթ € 525 միլիոն (2010)
Վեբ-կայքը wwf.org
panda.org

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (անգլ.` World Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 մլն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png