Բրոք Լեզնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոք Լեզնար
Brock Lesnar
Լեզնարը 2014-ին
Ռինգային անուն(ներ) Բրոք Լեզնար
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ 1,91 մ
Իրական հասակ 121 կգ
Ծննդյան թվական հուլիսի 12, 1977 (37 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Մարզիչ Ohio Valley Wrestling
Դեբյուտ 2000
Ակտիվ շրջան Ռեստլինգ՝ 2000–2007, 2012–այժմ
Խառնամարտ՝ 2006–2011
Ամուսին Սեյբլ (2006-այժմ)
Երեխաներ 2

Բրոք Էդվարդ Լեզնար[1] (անգլ.` Brock Edward Lesnar, ծնվ.` հուլիսի 12, 1977թ.), ամերիկացի նախկին խառնամարտիկ, նախկին ամերիկյան ֆուտբոլիստ, կինոդերասան, պրոֆեսիոնալ և սիրողական ըմբշամարտիկ։[2]

Առավել լայն ճանաչման է արժանանացել պրոֆեսիոնալ ըմբշամարտի արդյունաբերություն մուտք գործելով և հանդես գալով «World Wrestling Entertainment» (WWE) կամակերպությունում, որտեղ 3 անգամ նվաճել է WWE չեմպիոնական տիտղոսը, ընդ որում դառնալով գոտու ամենաերիտասարդ տիտղոսակիրը (25 տարեկանում)։ «WWE»-ում անցկացրած տարիներին հաղթել է նաև «Ռինգի արքա» (King of the Ring) և «Թագավորական կռիվ» (Royal Rumble) մրցումները` համապատասխանաբար 2002 և 2003 թվականներին։

2004 թվականին հեռանալով «WWE»-ից` Լեզնարը փորձում է ուժերը ամերիկյան ֆուտբոլ սպորտաձևում` 1 մրցաշրջան հանդես գալով Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մինեսոտա Վայկինգս» ակումբում։

Ֆուտբոլային կարճատև կարիերայից հետո վերադառնում է ռեստլինգի մրցասպարեզ` այս անգամ հանդես գալով ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) առաջնությունում՝ անցկացրած առաջին իսկ մարտում նվաճելով IWGP ծանրքաշային տիտղոսը։

2007 թվականին Լեզնարը որոշում է մասնագիտական մակարդակով հանդես գալ խառնամարտ սպորտաձևում։ Հաղթանակելով մեկնարկային մարտում, Լեզնարը մարզական պայմանագիր է կնքում տվյալ սպորտաձևի ոլորտում առաջնակարգ կազմակերպություն համարվող «Ultimate Fighting Championship» (UFC) առաջնության հետ։ Չնայած պարտություն կրելով նորամուտում, 2008 թվականի նոյեմբերի 15-ին Լեզնարն ի վիճակի է լինում նվաճել UFC ծանրքաշային տիտղոսը` պարտության մատնելով Ռենդի Կուտուրին։

Լեզնարը որոշում է ավարտել մարտիկի կարիերան, երբ 2011 թվականի դեկտեմբեր 30-ին պարտություն է կրում UFC-ի ելույթներից մեկում։ [3]

Ութ տարվա բացակայությունից հետո 2012 թվականին Լեզնարը վերադառնում է «WWE»՝ «Ռեսլմանիա XXX»-ի ժամանակ պարտության մատնելով Անդերթեյքերին (խզելով վերջինիս 21 ռեսլմանյան հաղթանակների շարանը), ինչպես նաև «Սամրսլեմ 2014»-ի շրջանակներում՝ պարտության մատնելով Ջոն Սինային և 4-րդ անգամ հռչակվելով WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոն։

Ընդհանուր մենամարտեր սպորտաձևի կարիերան[խմբագրել]

Արդյունքը Ռեկորդը Հակառակորդը Տեսակը Իրադարձությունը Ամսաթիվը Ռաունդը Տևողությունը Վայրը Նշումներ
Պարտություն 5–3 Ալիստար Օվերիմ Տեխնիկական նոկաուտ (ոտքով հարված մարմնին և բռնցքային հարվածներ դեմքին) UFC 141 30.12.2011 1 2։26 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Մարտից հետո հայտարարում է ընդհանուր մենամարտերից հեռանալու մասին որոշումը
Պարտություն 5–2 Կեյն Վելասկեզ Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 121 23.10.2010 1 4։12 Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ Կորցնում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 5–1 Շեյն Կարվին Հանձնվեցում (խեղդող հնարք) UFC 116 3.07.2012 2 2։19 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 4–1 Ֆրենկ Միր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 100 11.07.2009 2 1։48 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 3–1 Ռենդի Կուտուր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 91 15.11.2008 2 3։07 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Հաղթում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 2–1 Հիթ Հերինգ Որոշմամբ UFC 87 9.08.2008 3 5։00 Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Պարտություն 1–1 Ֆրենկ Միր Հանձնվեցում (ծնկով) UFC 81 2.01.2008 1 1։30 Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Հաղթանակ 1–0 Մին Սու Կիմ հանձնվեցում (բռունցքներով) Dynamite!! USA 2.06.2007 1 1։09 Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

Պրոֆեսիոնալ ըմշամարտում[խմբագրել]

Ավարտող հնարքներ[խմբագրել]

  • Կիմուրա լոկ (2012-այժմ)
  • Ֆ5 (2002-այժմ)
  • Բրոք լոկ (2003-2004)

Այցեքարտային հնարքներ[խմբագրել]

  • Սպայնբաստեր
  • Շութինգ սթար պրես
  • Սկուպ փաուրեսլեմ
  • Փաուերբոմբ
  • Գերմանական սուպլեքս
  • Կրկնակի/եռակի փաուերբոմբ
  • Ֆիշերմանի սուպլեքս
  • Կողային բեքբրեյքեր
  • Գլխավերևի իրանային սուպլեքս

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg

Ծանոթագրություններ[խմբագրել]