Ring of Honor

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ring of Honor
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ռեստլինգ պրոմոշեն և ձեռնարկություն
Հիմնադրված է2002
ՀիմնադիրGabe Sapolsky? և Rob Feinstein?
ՎայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունպրոֆեսիոնալ ըմբշամարտ
ՍեփականատերCary Silkin?, Թոնի Խան և Rob Feinstein?
Կայքrohwrestling.com(անգլ.)
 Ring of Honor Վիքիպահեստում

«Ring of Honor» (թարգ.՝ «Պատվո ռինգ», իրավաբանական անվանում՝ «Ring of Honor Wrestling Entertainment, LLC»), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամերիկյան համազգային կազմակերպություն, պրոմոշեն։ Հիմնադրվել է 2002 թվականին՝ գործարարներ Ռոբ Ֆայնստինի և Գեյբ Սապոլսկու կողմից։ 2011 թվականին վաճառվել է «Sinclair Broadcast Group» (SBG) հեռահաղորդակցման ընկերությանը։ Կազմակերպության «Ring of Honor Wrestling» կոչվող շաբաթական հեռուստաշոուն բարձր դիտելիություն ունի «SBG» ընկերության բաժանորդների 40%-ի շրջանում[1]։

«ROH»-ի կողմից կազմակերպվում են հեռուստաշոուների նկարահանումներ, փեյ-փեր-վյու (ՓՓՎ) և ինտերնետ փեյ-փեր-վյու (ԻՓՓՎ) իրադարձություններ և ոչ հեռուստատեսային իրադարձություններ Միացյալ Նահանգներում, Կանադայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում։

2009 թվականից մինչև 2011 թվականը կազմակերպության ամենշաբաթյա հեռուստաշոուն հեռարձակվել է գործարար Մարկ Քյուբանին պատկանող «HDNet» հեռուստաալիքով։ 2011 թվականի սեպտեմբերից սկսած «Ring of Honor Wrestling» հեռուստաշոուն հյուսիսամերիկյան ծածկությում ցուցադրվում է միմիայն «Sinclair Broadcast Group» ընկերությանը պատկանող կայաններով։ «ROH»-ի հաղորդումները հասանելի են նաև ճապոնիայում՝ «Samurai TV» հեռուստացանցի եթերում։

Համարվում է մեծությամբ երրորդ ռեստինգ կազմակերպությունը Միացյալ Նահանգներում՝ զիջելով միայն «TNA Wrestling»-ին և «WWE»-ին[2][3]։

«ROH»-ում նշանակալի մասնագիտական կարիերաներ ունեցել են մի շարք այնպիսի ռեստերներ, ինչպիսիք են Բրայան Դենիելսոնը, Սի Էմ Փանքը, Սամոա Ջոն, Քևին Ստինը, Էլ Ջեներիկոն, Սեթ Ռոլինսը, Օսթին Էրիսը և այլք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կալդուել, Ջեյմս (2011 թ․ մայիսի 21). «ROH հրատաապ լուրեր. վաճառվել է Ring of Honor-ը, նոր հեռուստաբաշխում». «Պրո ռեստլինգ թորչ». Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
  2. ««Sinclair»-ը ձեռք է բերում «ROH»-ը, Sinclair Broadcasting Group». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  3. http://worldinsport.com/can-ring-of-honor-compete-with-the-top-two-wrestling-promotions

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]