Ռեստլերը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ռեստլերը (ֆիլմ)
The Wrestler
Wrestler poster.jpeg
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր դրամա
Թվական 2008
Լեզու Անգլերեն
Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկի
Պրոդյուսեր Դարեն Արոնոֆսկի
Սկոտ Ֆրանկլին[1]
Սցենարիստ Ռոբերտ Սիգել
Դերակատարներ Միքի Ռուրկ
Մարիսա Տոմեյ
Էվան Ռեյչել Վուդ
Երաժշտություն Կլինտ Մանսել
Կինոընկերություն Wild Bunch
Saturn Films
Protozoa Pictures
Տևողություն 109 րոպե
Բյուջե $ 6 000 000
Շահույթ $ 44 703 995
MPAA վարկանիշ RATED R.svg
Միքի Ռուրկը (ձախից) և Ռիկ Ֆլեյրը Ռեսլմանիա XXV-ի ժամանակ

«Ռեստլերը» (անգլ.` The Wrestler), ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու կողմից 2008թ.-ին նկարահանված սպորտային դրամա։ Գլխավոր դերում խաղում է Միքի Ռուրկը, ով 2009թ.-ին ներկայացվում է Օսկարի` լավագույն դերասանի անվանակարգում:

Ռուրկը մարմնավորում է պատկառելի տարիքի հասած մի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի, ով չնայած ունեցել էր մեծ հաջողություններ 80-ականներին, սակայն արդեն քիչ հայտնի էր և դեռ շարունակում էր հանդես գալ տարբեր մանր կազմակերպություններում` մասամբ երբեմնի փառքը վերականգնելու և ինչ-որ տեղ նաև գոյատևելու համար։

Ֆիլմը 2008թ.-ին Վենետիկի կինոփառատոնում ստանում է «Ոսկե առյուծ» մրցանակը, իսկ Միքի Ռուրկը ստանում է BAFTA մրցանակ, Ոսկե Գլոբուս, ինչպես նաև «Անկախ ոգի» կոչվող մրցանակ։ Մարիսա Տոմեյը նույնպես առաջադրվում է Ակադեմիայի մրցանակաբաշխության լավագույն երկրորդ պլանի դերասանուհու անվանակարգում։

Ֆիլմի սյուժեն[խմբագրել]

Ռոբին Ռեմզինսկին (Միքի Ռուրկ) , առավել հայտնի որպես Ռենդի «Բաբան» Ռոբինսոն (անգլ.` Randy "The Ram" Robinson), պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ է, ով 1980-ականներին հասել էր կարիերայի բարձարկետին։ 20 տարի հետո նրա փառքն արդեն խամրել էր, սակայն նա ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս Նյու Ջերսիի տարբեր անկախ կազմակերպություններում։ Ռենդին կանոնավոր այցելում էր տեղի սթրիփ ակումբներից մեկը, որտեղ ընկերանում է Կասիդի անունով մի պարուհու (Մարիսա Տոմեյ) հետ։ Վերջինս, ինչպես և Ռենդին, արդեն ծերանում էր իր աշխատանքի համար։ Ռենդին շուտով ստանում է առաջարկ մենամարտելու իր քսան տարվա «վաղեմի թշնամի» Այոթոլայի հետ (Էռնեստ Միլլեր) և ստիպված է լինում ինտենսիվ պարապել մարտի համար` օգտագործելով նաև ստերոիդներ։

Հաջորդ ծանր ռեստլինգային մարտից հետո Ռենդին հանդերձասրահում սկսում է իրեն վատ զգալ. հետ տալուց և ուշաթափվելուց հետո Ռենդին աչքերը բացում է հիվանդանոցի պալատում, որտեղ բժիշկը նրան ասում է, որ այդ ընթացքում բժշկական անձնակազմը կատարել է սրտի վիրահատություն, որից հետո բժիշկը խստիվ կերպով զգուշացնում է, որ Ռենդին թոշակի անցնի, հակառակ դեպքում` կմահանա։ Ռենդին ստիպված հետևում է բժշկի խորհրդին և որոշում է ամեն ինչ սկսել նոր էջից. աշխատանքի է անցնում տեղի սուպերմարկետներից մեկի մսի բաժնում` որպես հսկիչ-վաճառող։

Կասիդիի առաջարկով Ռենդին որոշում է այցելել և հարաբերությունները վերականգնել դեռահաս աղջկա` Ստեֆանիի հետ (Էվան Ռեյչել Վուդ), ում նա լքել էր երեխա ժամանակ։ Աղջիկը չի ընդունում հորը։ Ստեֆանիի սիրտը շահելու համար Ռենդին Կասիդիի օգնությամբ գնում է հագուստի խանութ` որևէ շոր գնելու և աղջկան նվիրելու համար։ Այդ ընթացքում Կասիդին բացահայտում է, որ արու զավակ ունի։ Ռենդին խոստովանում է, որ սիրում է Կասիդիին, սակայն վերջինս վանում է նրան` պատճառաբանելով աշխատանքի բնույթը։ Հետո Ռենդին աղջկան է տալիս նվերները ու ներողություն խնդրում։ Հոր և աղջկա հարաբերությունները զգալիորեն լավանում են։ Ստեֆանին Ռենդիին հրավիրում է ընթրիքի` եկող շաբաթ օրը։

Ռենդին գնում է Կասիդիի աշխատավայր և շնորհակալություն հայտնում օգնության համար, որից հետո կրկին է առաջարկում իր սերը։ Նորից մերժում ստանալուց հետո, Ռենդին խիստ վիրավորվում է Կասիդիից և հեռանում ակումից։ Հանդիպելով իր ռեստլեր ընկերներին, Ռենդին այցելում է մի ռեստլինգային շոու, որից հետո ընկերների հետ գնում է բար։ Բարում հարբելուց և Կոկային ներշնչելուց հետո, Ռենդին բարի զուգարանում սեքսով է զբաղվում մի երիտասարդ կնոջ հետ։ Ամբողջ շաբաթ օրը քնած մնալով` նա բաց է թողնում աղջկա հետ հանդիպումը։ Գնալով աղջկա տուն` Ռենդին փորձում է ստանալ դստեր ներողամտությունը, սակայն վերջինս նրան չի ներում է դառնորեն հեկեկալով ասում է, որ էլ երբեք չի ուզում նրան տեսնել։

Սուպերմարկետում մի հաճախորդ ճանաչում է Ռենդիին, երբ վերջինս սպասարկում էր նրան։ Ռենդին, սակայն, հրաժարվում է ընդունել, որ ինքը 80-ականների գերաստղ Ռենդի Ռոբինսոնն է, քանի որ անցյալը նրան ցավ էր պատճառում։ Հաճախորդի անդադար պնդումներից ջղաձվելով և լարվելով` Ռենդին խստորեն վնասում է բութ մատը` այն պատահաբար դնելուվ միս կտրող գործիքի շեղբի տակ։ Արյան դուրս ժայթքումից և ցավից` Ռենդին գոռում է ամբողջ սուպերմարկետով և վիրավորում այնտեղի մարդկանց` ասելով, որ թքած ունի ամեն ինչի վրա և դուրս է գալիս այդ աշխատանքից։ Արդեն ոչինչ չմանալով` Ռենդին որոշում է հետ վերադառնալ դեպի պրոֆեսիոնալ ըմբշամարտ` ընունելով պրոմոտերների առաջարկը մասնակցելու «Ռենդի Ռոբինսոնն ընդդեմ Այոթոլայի» մարտի 20-ամյա տարեդարձին, որի շրջանակներում նա հանդիպելու էր իր 20 տարվա կարիերայի ամենահաջողված սցենարային հակառակորդին` Այոթոլային։ Կասիդին փորձում է Ռենդիին ետ պահել այդ մարտից` զգուշացնելով նրա սրտի վիճակի մասին։ Սակայն Ռենդին սկսում է աղիողորմ լաց լինել` ասելով, որ նա ամեն ինչ կորցրել է, և ամենքը թքած ունեն վրան, ուստի միակ բանը որ մնացել է` ռեստլինգն է։

Մարտի ժամանակ Ռենդին սկսում իրեն ոչ հաստատուն զգալ։ Այոթոլան Ռենդիին խնդրում է իրեն ծածկել (ռեստլինգում ռինգի վրա «անգիտակից» պառկած հակառակորդին խաչաձև ծածկելով է միայն որոշվում հաղթանակողը), սակայն վերջինս չի ուզում մարտն ավարտվել։ Ռենդին մագլցում է ռինգի անկյան գագաթը` որպեսզի կատարի իր «Ռեմ-Ջեմ» կոչվող ֆինիշերային հարվածը։ Նայելով ամբոխին` Ռենդին մի պահ մոռանում է ցավերի մասին և կատարում թռիչքը, որտեղ էլ հենց ֆիլմը ավարտվում է` անտեղյակ պահելով հետագա զարգացման մասին։

Դերերում[խմբագրել]

Ռուրկի հաջողված դերակատարումը նոր հետաքրքություն է առաջացնում դեպի իր անձը

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝

Ծանոթագրություններ[խմբագրել]