Բրայան Դենիելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Բրայան
Daniel Bryan

Դենիելսոնը որպես WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոն («Ռեսլմանիա 30»-ի ժամանակ)
Իրական անուն Բրայան Դենիելսոն
Bryan Danielson
Ռինգային անուն(ներ) Ամերիկյան վիշապ
Բրայան Դենիելսոն
Դենիել Բրայան
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ 95 կգ
Հայտարարվող հասակ 178 սմ
Ծննդյան թվական մայիսի 22, 1981 (1981-05-22) (33 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Աբերդին, Վաշինգտոն, ԱՄՆ
Ապրելավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Մարզիչ Տեխասի ռեստլինգային ակադեմիա
Շոն Մայքլզ
Ռուդի Բոյ Գոնզալեզ
Ուիլյամ Ռեգալ
Թրեյսի Սմոթերս
Մասատո Թանաքա
Դեբյուտ 1999
Դենիել Բրայանը որպես Միացյալ Նահանգների չեմպիոն

Բրայան Դենիելսոն (անգլBryan Danielson, ծնվ.՝ մայիսի 22, 1981թ.), առավել հայտնի Դենիել Բրայան (Daniel Bryan) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, ով ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։ Նախկինում հանդես է եկել «Ring of Honor» կազմակերպությունում, որը մտնում է Միացյալ Նահանգների ռեստլինգ-պրոմոշեննրի «մեծ եռյակի» մեջ («WWE»-ի և «TNA»-ի հետ)։ Ներկայացնում է պրոֆեսիոնալ ըմբշամարտի տեխնիկական ենթաոճը։

Մասնագիտական կարիերայի ընթացքում Դենիելսոնը չորս անգամ եղել է աշխարհի չեմպիոն՝ 3 անգամ հաղթելով WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնատըը, 1 անգամ ROH աշխարհի ծանրքաշային չեմպիոնատները, 1 անգամ հաղթել է WWE Միացյալ Նահանգների չեմպիոնատը, ինչպես նաև Քեյնի հետ եղել է WWE թիմային վարկածով չեմպիոն (որպես «Թիմ հել նո»-ի անդամ), որը պահել է 245 օր շարունակ։ Նվաճած տիտղոսներից զատ Դենիելսոնը հաղթել է նաև 2011 թվականի «Փողը բանկում» մրցումը։

Դենիելսոնը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև Ճապոնիայի «Pro Wrestling Noah» (NOAH) և «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպություններում, որոնցից առաջինում նվաճել է GHC կրտսեր ծանրքաշային տիտղոսը, իսկ երկրորդում՝ IWGP կրտսեր ծանրքաշային թիմային տիտղոսը։ Աշխատել է նաև մի շարք անկախ կազմակերպություններում։

Ամուսնացած է «WWE»-ի ըմբշուհի Բրի Բելայի հետ։ Երիտասարդ զույգը նկարահանվում է «E!» ժամանցային հեռուստաալիքով ցուցադրվող «Total Divas» ռեալիթի շոուում։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg