Էլ Սանտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Սանտո
El Santo
Իրական անունՌոդոլֆո Գուսման Ուերտա
Rodolfo Guzmán Huerta
Ռինգային անուն(ներ)Էլ Դեմոնիո նեգրո
(Սև դև)
Էլ Էնմասկարադո
(Դիմակավորված)
Օմբրե Ռոխո
(Կարմիր մարդ)
Մուրսիելագո էնմասկարադո II
(Դիմակավորված չղջիկ)
Ռուդի Գուսման
Էլ Սանտո
(Սուրբ)
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ95 կգ[1]
Հայտարարվող հասակ175 սմ[1]
Ծննդյան թվական1917 սեպտեմբերի 23
ԾննդավայրՄեքսիկա Տուլանսինգո, Իդալգո, Մեքսիկա
Վախճանի վայրՄեքսիկա Մեխիկո, Մեքսիկա
ՄարզիչԲլեք Գուսման
Դեբյուտ1934 կամ 1935
Կարիերայի ավարտ1982
Ակտիվ շրջան1934-1982
ԱմուսինՄարիա դե լոս Անխելես Ռոդրիգես
(1942-1975)
​Մառա Վալեխո Բադաեր
(1981⁠–⁠1984)
Երեխաներ11 զավակ
(այդ թվում՝ Էլ Իխո դել Սանտո)
Սանտոյի արձանը հայրենի Տուլանսինգո քաղաքում

Ռոդոլֆո Գուսման Ուերտա (իսպ.՝ Rodolfo Guzmán Huerta, սեպտեմբերի 23, 1917(1917-09-23)[2], Տուլանսինգո, Իդալգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - փետրվարի 5, 1984(1984-02-05), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), առավել հայտնի Էլ Սանտո (El Santo, թարգմ.՝ «Սուրբ»), ռինգային անվամբ, մեքսիկացի դիմակավորված պրոֆեսիոնալ ըմբիշ (լուչադոր էնմասկարադո), հեռուստատեսության և կինոյի դերասան։

Համարվում է Մեքսիկայի պատմության ամենահանրածանոթ և խորհրդանշական լուչադորներից մեկը, ում մարզական կարիերան ձգվել է մոտ հինգ տասնամյակ, որի ընթացքում իր հայրենիքում ձեռք է բերել ժողովրդական հերոսի համբավ՝ հանդես գալով բազմաթիվ գեղարվեստական կինոնկարներում, և նույնիսկ կոմիքսների գրքերում՝ մարմնավորելով արդարության համար պայքարող առաջամարտիկի[3][4]։ 1958-1982 թվականների ընթացքում Սանտոն նկարահանվել է մոտ 54 ֆիլմում[5]։

Մարզական կարիերայի ընթացքում հիմնականում հանդես է եկել «Empresa Mexicana de Lucha Libre» կազմակերրպությունում, նվաճել է Մեքսիկայի համազգային կիսածանրքաշային, միջինքաշային, երկրորդ կիսամիջինքաշային և թիմային (Ռայո դե Հալիսկո), ինչպես նաև NWA աշխարհի միջինքաշային և NWA աշխարհի երկրորդ կիսամիջինքաշային չեմպիոնական տիտղոսները[6]։

Սանտոյի եղբայրները՝ Բլեք Գուսմանը, Պանտերա Նեգրան և Ջիմի Գուսմանը նույնպես զբաղվել են լուչա լիվռեով։ 11 երեխաներից Էլ Իխո դել Սանտոն (El Hijo del Santo - Սանտոյի որդի ) իր առաջնաելույթը տվյալ մարզաձևում կատարել է 1982 թվականին, իսկ վերջինիս որդին՝ Սանտո Կրտսերը (Santo Jr.)՝ 2016-ին։ Սանտոյի մեկ այլ թոռ (ոչ Էլ Իխո դել Սանտոյի որդին) ժամանակին ելույթներ է ունեցել Էլ Նիետո դել Սանտո (El Nieto del Santo - Սանտոյի թոռ) ռինգային անվամբ։

Համարվում է, որ հենց Սանտոն է Մեքսիկայում Ժողովրդականացրել ռեստլինգը։ Հանրության առաջ Սանտոն միշտ դիմակով է եղել և 1984 թվականին՝ ծեր տարիքում է միայն մի քանի վայրկյանով ցույց տվել դեմքը հեռուստաշոուի ժամանակ, որի եթեր հեռարձակվելուց ընդամենը մեկ շաբաթ անց կնքել է մահկանացուն։ Թաղված է իր այցքարտային դիմակով։

2018 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։ Սանտոյի պատվին մեքսիկական «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL) կազմակերպությունն ամեն տարի անցկացնում է «Արծաթագույն լեգենդ» (Leyenda de Plata) մրցույթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «El Santo». WWE. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. https://whenwasborn.wiki/actor/el-santo/
  3. Various (2005). «The Silver Masked-Man». Lucha Libre> Masked Superstars of Mexican Wrestling. Distributed Art Publishers, Inc. էջեր 280–285. ISBN 968-6842-48-9.
  4. Madigan, Dan (2007). «El Santo». Mondo Lucha a Go Go: the bizarre& honorable world of wild Mexican wrestling. HarperCollins Publishers. էջեր 71–78. ISBN 978-0-06-085583-3.
  5. F. Molinaro, John (2000 թ․ փետրվարի 11). «The legend of El Santo». Slam! Sports. Canadian Online Explorer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.
  6. Royal Duncan and Gary Will (2000). «MEXICO: EMLL NWA World Welterweight Title». Wrestling Title Histories. Archeus Communications. էջ 390. ISBN 0-9698161-5-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Սանտո» հոդվածին։