Մարտական արվեստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոխ մարտարվեստի մարզիկները:

Մարտական արվեստներ, հիմնականում արևելա-ասիական ծագման ինքապաշտպանական և մարտական համակարգեր են, որոնք հիմնականում օգտագործվում են ինքնապաշտպանության և ձեռնամարտի համար։ Ներկայումս բավական տարածված մարտարվեստներից են ձյուդոն, սամբոն, ըմբշամարտը և այլն։ Հայաստանում ձևավորված մարտարվեստներից է Կոխը։

Ameni R1 13.jpg

Մարտարվեստները բաժանվում են ըստ ուղղությունների, տեսակների, ոճերի և դպրոցների։ Կան ինչպես բացականին հին, այնպես էլ` նոր մարտարվեստներ։ Բացի այդ, տարբեր ոճերի մարտարվեստները կարելի է բաժանել արտաքին և ներքին տեսակների, որոնց տարբերությունը կայանում է մարմնի մարզման և գիտակցության հետ աշխատանքի հարաբերակցությամբ։ Օրինակ` ներքին դպրոց՝ Տայցզիցյուանի, արտաքին-իգական Ցիգուն «երկաթյա շապիկ»։ Մարզման մեթոդները բաժանվում են նաև ներքինի (օրինակ՝ մեդիտացիա) և արտաքինի (օր.` մակիավարա)[1]: Որպես ընդհանուր անուն բոլոր մարտարվեստի և մենամարտների համար որոշ ժամանակակից հեղինակներ օգտագործում են կեմպո տերմինը[2]: Ճապոնական մարտարվեստի ամբողջությունը սովորաբար կոչվում է բուդո:

Որոշ մարտարվեստներ ձևավորվել են այլ մարտարվեստների զուգակցումից: Օրինակ՝ կարատեն, այկիդոն, թեկվանդոն առաջացել են Ճապոնիայի` Օկինավա[3], Կենդզյուցու, Դզյուդզյուցու[4] и текьен и субак в Корее[5] և Կորեայի` տեկեն ու սուբակը տեղական մարտարվեստների զուգակցումներից:

Արևելյան բազմաթիվ մարտարվեստներ սովորեցնում են նաև բժշկական գիտություններ: Դա վերավերաբերվում է հատկապես չինական մարտարվեստներին, որոնք ուսուցանում են` ոսկորների ուղղում, ցիգունի փորձարկում, ասեղնաբուժություն, ակուպրեսուր և ներառում են չինական ավանդական բժշկության այլ բնագավառներ։

Մարտարվեստները կարող են կապված լինել նաև կրոնի և հավատքի հետ։ Նրանցից մի քանիսը հիմնվել և տարածվել են վանականների կողմից (առավել հայտնի են Շաոլինի վանականները)։

Մարտարվեստները կիրառվում են ժամանակակից բանակներում, օրինակ դանակների պաշտպանության մեթոդները, որոնք հայտնաբերվել են սուսերամարտի մասին գրքերում (գերմ.՝ Fechtbuch, հոգնակի` Fechtbücher), Ֆորի դե Լիբերի (իտալ.՝ Fiore dei Liberi ) և Վալեշտայն օրենսգրքում (գերմ.՝ Codex Wallerstein) գրված անհայտ հեղինակների կողմից, որոնք 1942-ից ներգրաված են ԱՄՆ-ի բանակի մարզումների ուղեցույցներում[6]։

Որոշ մարտարվեստներ գտվում են կառավարության հովանավորության ներքո, որպեսզի դրանք քաղաքական նպատակերով դարձնեն ավելի սպորտի նման[7]։

Աշխարհի մարտարվեստներ[խմբագրել]

Մարտական արվեստները հիմնականում ասոցացվում են Արևելյան Ասիայի մշակույթի հետ, բայց ոչ մի դեպքում չեն համարվում ունիկալ Ասիայի համար։

Ամբողջ Եվրոպայում գոյություն ուներ լայնորեն տարածված մարտական արվեստների համակարգ, որոնց անվանում են «եվրոպական պատմական մարտական արվեստներ»։ Դրանք գոյություն են ունեցել մինչ վերջին ժամանակներս, իսկ այժմ վերականգնվում են։ Այսպես օրինակ, սավատը հանդիսանում է ոտքերով մարտարվեստի ֆրանսիական ոճ, որը ստեղծված է եղել նավաստիների և փողոցային մարտիկների կողմից։

Ամերիկայում հնդկացիներն ունեն բաց ձեռքերով մարտի սովորույթ, որը ներառում է ըմբշամարտը։ Հավայացիները պատմականորեն գործնականացրել են հոդերի մանիպուլյացիայի արվեստը։ Ծագումով խառը մարտարվեստներն ի հայտ են եկել Կապոեյրայի ատլետիկ շարժումներում, որը ստեղծվել է Բրազիլիայում` Աֆրիկայից բերված ստրուկների կողմից, հիմնված է եղել նրանց արվեստի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Неизвестное тайцзи. Часть 2»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-15-ին։ http://www.webcitation.org/6ERgCKTJC։ Վերցված է 2013-02-12։ 
  2. Долин А. А., Попов Г. В. «Кэмпо — традиция воинских искусств» М. Наука. Главная редакция восточной литературы. 1990, ISBN 5-02-016966-8
  3. Nishiyama, Hidetaka; Richard C. Brown (1991)։ Karate: The Art of Empty-Hand Fighting։ Tuttle Publishing, 16։ 
  4. Tanaka, Fumon (2003)։ Samurai Fighting Arts: The Spirit and the Practice։ Kodansha International, 30։ 
  5. Shaw, Scott (1996)։ Hapkido: The Korean Art of Self-Defense։ Tuttle Publishing, 15։ 
  6. Vail, Jason (2006)։ Medieval and Renaissance Dagger Combat։ Paladin Press, 91-95։ 
  7. Fu, Zhongwen։ թարգմանել է՝ Louis Swaineը (1996, 2006)։ Mastering Yang Style Taijiquan։ Berkeley, California: Blue Snake Books։ ISBN (trade paper)։